Կիևում մեկնարկել է Բլինկեն-Զելենսկի հանդիպումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱյսօր՝ մայիսի 6-ին, Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, հանդիպման ընթացքում Բլինկենը կվերահաստատի ԱՄՆ աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը՝ ռուսական ագրեսիայի պայմաններում:
Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան տեղեկացրել է, որ հանդիպում է անցկացնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ և նշել վերջինիս Կիև կատարած այցի կարևորությունը:
«Կարևոր է, որ իմ գործընկեր և ընկեր Էնթոնի Բլինկենն իր առաջին այցը Եվրոպայի այս հատված կատարել է հենց Ուկրաինա: Ուկրաինայի և ԱՄՆ-ի՝ որպես Կենտրոնական Եվրոպայի և Սև ծովի ժողովրդավար դաշնակիցների համագործակցության ամրապնդումը ներդրում է անվտանգության ապահովման գործում և մեր պետությունների և ողջ եվրաատլանտյան տարածքի հաջողությունն է»-գրել է Կուլեբան իր թվիթերյան էջում:
Հինգշաբթի Բլինկենը սկսում է Կիև երկօրյա այցի պաշտոնական մասը, որտեղ նա հանդիպում է ունենալու նաև վարչապետ Դենիս Շմիգալի հետ: