ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ներկայումս պատերազմներում կարող են անգամ «կուկուրուզնիկներ» օգտագործվել. լեհական մամուլ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

topwar.ru-ն գրում է, որ անցյալ տարվա հոկտեմբերին համացանցում լուր տարածվեց Ադրբեջանի կողմից Ղարաբաղում պատերազմի ժամանակ «Անտոնով» Ան -2 ինքնաթիռներ օգտագործելու մասին: Հին «կուկուրուզնիկ»-ները, ինչպես սովորաբար նրանց անվանում են նախկին ԽՍՀՄ երկրներում, թռել են հակառակորդների շփման գծի վրայով և խփվելով ՀՕՊ համակարգերի կողմից ընկնելիս են եղել հայկական դիրքերի վրա: Այդ մասին պատմել է Do Rzeczy լեհական հրատարակությունը: Հայ զինվորականները շատ են զարմացել, որ նույնիսկ հիմա «կուկուրուզնիկ»-ներ կարող են օգտագործվել պատերազմում: Հայկական կողմը հաղորդել է առնվազն մի քանի դեպքի մասին, երբ «խփված օդանավի անձնակազմը չի էլ փորձել պարաշյուտներով դուրս ցատկել»: Ինչպես նշում է լեհական մամուլը, ավելի ուշ պարզ է դարձել, որ ադրբեջանցիները մտադիր չեն էլ եղել նման կերպ իրենց կյանքը տալ հայրենիքի համար, քանի որ նրանք «Անտոնով»-ները դարձրել են անօդաչու թռչող սարքեր: Եվլախի օդանավակայանի արբանյակային նկարները ցույց են տվել թռիչքի պատրաստ մի քանի տասնյակ Ան-2 ինքնաթիռներ: Շուտով հայտնվել է տեղեկատվություն, որ նման անօդաչու ինքնաթիռների միջոցով իբր ոչնչացվել են հայկական С-300 համալիրները: Իրականում «Անտոնով»-ները օգտագործվել են որպես խայծ հակառակորդի դիրքերը բացահայտելու համար: Նրանք իրենց վրա են ընդունել հակաօդային պաշտպանության կրակը, որպեսզի հայտնի դառնա նրանց գտնվելու վայրը: Հետո գործի են անցել Իսրայելում արտադրված Harop անօդաչու թռչող սարքերը, որոնք հիմնականում օգտագործվում են ռադիոլոկացիոն կայանները ոչնչացնելու համար: Հաշվի առնելով այն փաստը, որ այդ ԱԹՍ-ն թռչում է ցածր բարձրության վրա ցածր արագությամբ, հայկական ռադիոլոկացիոն կայանները դրանց չեն նկատել: Իսկ Harop-ը նշանառվում է դեպի միացված ռադարային ազդանշանը։ Այսինքն կարելի է նշել, որ հայկական հակաօդային պաշտպանության ուժերը անփույթ են գործել:

Այսպիսով, ինչպես նշում է լեհական ռեսուրսի հեղինակը, նույնիսկ այն ավիացիան, որը, թվում է, անհույս հնացած է, այժմ հնարավորություն է ստանում նոր ձևաչափով օգտագործվել ժամանակակից պատերազմներում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular