ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախընտրական կրքեր ՔՊ-ում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ճիշտ է, արտահերթ ընտրությունների մասին իրապես կարելի կլինի խոսել միայն մայիսի 10-ին, այդուամենայնիվ, քաղաքական ուժերն ինտենսիվ նախապատրաստվում են նախընտրական մեկնարկին։ Այս օրերին ընտրություններին մասնակցելու նպատակ ունեցող գրեթե բոլոր քաղաքական ուժերը լծված են նախընտրական ցուցակների կազմման հարցերով: Ըստ էության, դրանց մասին գիտեն միայն քաղաքական միավորների ղեկավարները, բայց արդեն իսկ դուրս են «սպրդում» տարբեր անուններ։ Նախընտրական ցուցակի կազմման աշխատանքներով են զբաղված նաև իշխող քաղաքական ուժի «վերնախավում»։

«Փաստ» թերթի տեղեկություններով, այդ գործընթացը անցնցում չի անցնում, քանի որ Նիկոլ Փաշինյանը թիմի հետ վերջին հանդիպմանն ասել է, որ «նեղանալ չլինի, բայց, բնականաբար, որոշ մարդիկ ցուցակի ներքևի հատվածում կլինեն, բոլորը վերևում չեն տեղավորվի»։

Բանն այն է, որ Փաշինյանն իր ցուցակում նախատեսում է ընդգրկել իշխանություններին սպասարկող բիզնես շրջանակների մի քանի ներկայացուցիչների, և պայմանավորվածություններ կան, որ նրանք պետք է լինեն առաջին քսանյակում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, այս փաստը գործող որոշ պատգամավորների մոտ բավականին ցավոտ է ընդունվել, քանի որ նրանց մեծամասնությունը ցուցակում զբաղեցնելու է ակնհայտ «ցածր» հորիզոնական և, ըստ ամենայնի, խորհրդարան չեն մտնի։ Մենք տեղեկություն ունենք նաև, որ օրերս մամուլում շրջանառված այն տեղեկությունը, որ ՔՊ կենտրոնական գլխամասում տեղի են ունեցել գոռգոռոցներ և քաշքշուկ, ուղղակիորեն կապված են այս գործընթացների հետ։ Ի դեպ, հավելենք, որ այս միջադեպը բացառություն չէ, և պարբերաբար նմանօրինակ դեպքեր ու միջադեպեր են գրանցվում, գուցե ոչ քաշքշուկի «մակարդակի»:

Հավելենք, որ պակաս լարված չէ նաև մարզային կառույցներում տիրող ընդհանուր մթնոլորտը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular