ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«168 ժամ»․ Նիկոլ Փաշինյանի ամենամեծ բարդույթը․ նա սեփական ձեռքով սեփական դեմքին դաջած պիտակները վերահասցեագրում է մարդկանց, որոնք Արցախն ու Հայաստանն անառիկ են պահել

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ելույթից ելույթ, հայտարարությունից հայտարարություն Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանում անհապաղ կարգով ստեղծվի աշխարհում գոյություն չունեցող մասնագիտություն՝ քաղաքական հոգեբուժություն։

Քաղաքական հոգեբանությունը, որ որպես առանձին դիսցիպլին վաղուց գոյություն ունի, այս դեպքում անզոր է, առանց հոգեբուժական միջամտության Հայաստանն անխուսափելիորեն հայտնվելու է այնպիսի փսիխոզի մեջ, որում գտնվում և իր հրապարակային խոսքն է արտահայտում Նիկոլ Փաշինյանը։ Զրահաբաճկոնն անգամ նրան այլևս չի օգնում, որևէ ամբիոնի մոտ հայտնվելիս նրա ներքին վախերն ու կոմպլեքսներն առաջին պլան են մղվում՝ հիմքեր ստեղծելով քաղաքական փսիխոզի հորդման հերթական արարի համար։

Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանը պատերազմում խայտառակ պարտություն է կրել, հանձնվել է Արցախի 75 տոկոսը՝ 5 հազարից ավելի զոհերով։ «Դավաճան», «կապիտուլյանտ», «հողատու» պիտակներն իրականում նրա քաղաքական ու ոչ միայն քաղաքական ուղու վրա դաջել են ոչ թե Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ որևէ այլ մեկը, այլ անձամբ ինքը՝ սեփական գործողություններով, անգործությամբ, անկարողությամբ կամ դավաճանությամբ։

Ահա, ուրեմն, սեփական ձեռքով սեփական դեմքին դաջված պիտակները Նիկոլ Փաշինյանը վերահասցեագրում է մարդկանց, ովքեր, անկախ նրա իսկ մատուցած կամ հորինած պատմություններից, Արցախն ու Հայաստանն անառիկ են պահել։ Դա Նիկոլ Փաշինյանի ամենամեծ կոմպլեքսն է, նրանց հաջողվել է այն, ինչը տապալել է ինքը և ինչի համար արժանանում է առնվազն մտածելու ունակ մարդկանց համապատասխան վերաբերմունքին։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի դա, քաջ գիտակցում է, որ առողջ բանականությունն անունակ է արդարացնելու իր գործողությունները, և իրականում նա իր խոսքն ուղղում է ոչ թե հասարակության այդ՝ բանականությամբ առաջնորդվող հատվածին, այլ այն շերտերին, ում համար կարևորը ոչ թե ասելիքի բովանդակությունն է, այլ հիստերիայի ու լաչառության դեցիբելը։

Նիկոլ Փաշինյանն ավերումների իր շքերթում հաջողություն է արձանագրել ոչ միայն Արցախի կործանման ու Հայաստանի պետականության կազմաքանդման հարցում։ Նա կարողացել է նաև անդառնալիորեն իջեցնել, ընդհուպ հողին հավասարեցնել խոսքի, քաղաքական խոսքի արժեքն ու պատասխանատվությունը։ Նրա ամեն հաջորդ հայտնություն, նրա արտասանած ամեն միտք նրան ավելի է հեռացնում բանականության հարթությունից, նրա հետ քաղաքական բանավեճը դարձնում անիմաստ։

Հայաստանին օդ ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական հոգեբուժության հիմնադրում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular