ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավրովի այցից ակնկալիքներ ունենալ չենք կարող, գլխավոր խնդիրն այն է, որ չունենանք տհաճ անակնկալներ. Հակոբ Բադալյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 5-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը: ArmDaily.am-ը Լավրովի այցից ակնկալիքների վերաբերյալ զրուցել է քաղաքագետ Հակոբ Բադալյանի հետ։

-Պարոն Բադալյան, ի՞նչ կարելի է ակնկալել ՌԴ արտգործնախարարի այցից։

-Կոնկրետ որևէ ակնկալիք այս այցից չեմ կարծում՝ կա։ Հասկանալի է, թե հարցերի ինչ շրջանակ է քննարկելու Լավրովը և ինչ տրամաբանության մեջ է լինելու այցը. եռակողմ հայտարարությունից հետո՝ օրակարգային հարցերն են, ապաշրջափակումը, ճանապարհները, բնականաբար, ռազմագերիների հարցը առաջնահերթություններից է լինելու հայկական կողմի համար։ Իհարկե, չեմ բացառում նաև քննարկումներ հայ-ռուսական տիրույթում՝ ընդհանուր «երկկողմ խորը ինտերգրացիա» կոչված թեմաների շուրջ։ Այս տեսանկյունից, կարծում եմ, Լավրովի այցից որպես այդպիսին ակնկալիքներ ունենալ չենք կարող, գլխավոր խնդիրն այն է, որ մենք չունենանք տհաճ անակնկալներ։ Այն իմաստով, որ ՀՀ-ի առաջ չդրվեն քաղաքական պահանջներ ու պայմաններ, որոնք էապես կարող են ազդեցություն ունենալ Հայաստանի՝ առանց այդ էլ թուլացած ինքնիշխան կարողության և սուբյեկտության վրա։ Լավրովի այցի հետ կապված մի հանգամանք էլ հետաքրքիր է։ Այցի մասին հայտարարվեց օրերս և սա նշանակում է, որ այցն իր բնույթով աշխատանքային է և պլանավորված է ընթացիկ տրամաբանությամբ։ Հետաքրքիր է, որ դրանից առաջ տեղի ունեցավ Մակրոն -Պուտին հեռախոսազրույց, որի վերաբերյալ տեղեկություն տարածվեց, որ նոր նախաձեռնություններ, նոր պայմանավորվածություններ կարող են լինել Արցախի շուրջ։ Դրանից հետո է, որ հայտարարվեց, որ Լավրովը կայցելի Երևան և Բաքու։ Այս տեսանկյունից հետաքրքիր է, թե այս այցը որքան առնչություն ունի Մակրոն-Պուտին հեռախոսազրույցին և դրա ընթացքում Արցախյան հարցի քննարկումներին։ Այս իմաստով Լավրովը գալիս է այդ պայմանավորվածությունների իրացման տրամաբանությամբ ու օրակարոգով, թե հակառակը՝ մի կողմից պայմանավորվելով Ֆրանսիայի հետ՝ Ռուսաստանը մյուս կողմից շարունակում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ իր խաղը, ու Լավրովը գալիս է այդ խաղի տրամաբանության մեջ։

—Ձեր գնահատմամբ՝ պատահակա՞ն է, որ Լավրովի այցից մեկ օր առաջ տեղի է ունենում 3 հայ գերիների վերադարձը։ Այս իրադարձությունները Ձեր գնահատմամբ՝ որքանով կարող են միմյանց հետ կապի մեջ լինել։

—Իհարկե, հետաքրքիր է , որ դա տեղի է ունենում Լավրովի այցից առաջ, հատկապես, եթե հաշվի առնենք նախորդ միջադեպը, երբ Պուտինի հետ քննարկումներից հետո պետք է տեղի ունենար գերիների վերադարձ, սակայն ակնհայտորեն վերջին պահին Ադրբեջանը դուրս էր եկել այդ պայմանավորվածությունից։ Չենք կարող բացառել, որ հիմա Ադրբեջանը փորձում է ինչ-որ կերպ արդարանալ Ռուսաստանի առաջ։ Սա ընդամենը մի վարկած է, կա նաև մեկ այլ հանգամանք ևս։ Մենք տեսնում ենք, որ հայ ռազմագերիների հարցը միջազգային ասպարեզներում, հարթություններում և ամբիոններում ավելի ու ավելի բարձր է հնչում և միանգամայն բացառելի չէ, որ նաև այս հանգամանքն է Ալիևին ստիպում որոշակի քայլերի գնալ այս ուղղությամբ։ Ըստ այդմ՝ իհարկե, հետաքրքրիր է, որ Լավրովի այցի նախօրեին տեղի է ունենում ռազմագերիների վերադարձ, սակայն մյուս կողմից անպայմանորեն չենք կարող նշել, որ սա ուղիղ կապ ունի այս այցի հետ և ոչ թե, օրինակ, միջազգային ուժգին ճնշման, այդ թվում՝ նաև Մինսկի խմբի համանախագահության դիրքորոշման առումով։

-Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարելիք այցի կապակցությամբ այսօր բողոքի ակցիա է տեղի ունենալու ՌԴ դեսպանատան մոտ, որքանո՞վ են նման ակցիաները տեղին, արդյո՞ք դրանք հայ-ռուսական հարաբերություններում լարվածության առիթ չեն տա, ի վերջո՝ անվտանգային առումով այժմ այդ երկրից կախվածությունը բավական մեծ է։

-Ընդհանուր առմամբ՝ կարծում եմ այստեղ իրավիճակը այդօրինակ ակցիաներով սկզբունքային փոփոխության ենթարկելի չէ և քաղաքական ուժերը իրենք որոշում են, թե ինչպիսի դիրքավորում ունենան՝ թե ընդհանրապես քաղաքական դաշտում, թե մասնավորապես ՌԴ-ի հանդեպ քաղաքականության իմաստով և Հայաստանի հանդեպ ՌԴ-ի քաղաքականության գնահատման իմաստով։ Այս տեսանկյունից՝ շատ կարևոր է, որ Հայաստանում չլինի միատարրություն և լինեն քաղաքական տարբեր դիրքավորումներ։ Իհարկե, բնական է, որ այդ դիրքավորումները իրենց զարգացման տրամաբանության մեջ կարող են պարունակել օգտակարություն, ռացիոնալություն, իռացիոնալություն և լինել անօգուտ կամ լինել անգամ վտանգավոր։ Այս դեպքում, սակայն չեմ կարծում, որ գործ ունենք նման իրավիճակ կամ նման աստիճան ենթադրող զարգացումների հետ, հետևաբար, այս կոնկրետ դեպքի առումով կարող եմ միայն ասել, որ քաղաքական ուժը ներկայացնում է իր գնահատականը և Հայաստանում տարբեր և բազմազան գնահատականները ոչ թե խնդիր են, այլ հակառակը՝ անհրաժեշտություն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular