ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե երկրում առկա ամենաթողությունը շարունակվի, հեռու չէ այն օրը, երբ Երևանն ու ՀՀ մյուս քաղաքները կվերածվեն, դժգույն քաղաքների, իսկ դրանց ճակատագիրը մենք շատ լավ գիտենք․ Է․ Վարդանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը հոդված է գրել, որում նշվում է, որ այս իշխանությունից պետք է օր առաջ ազատվել՝ փրկելու համար այն բեկորները, որ դեռևս նրանց կողմից չեն ապականվել։ Ըստ հեղինակի՝ պարտության սիմվոլը և իր թիմը պետք է հեռանան, պետք է մերժվեն, տոտալ մերժվեն՝ ամեն օր։ Հոդվածը կարդացեք ստորև․

«Մեր առօրյան լցվել է հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ քրոնիկոնով՝ կրակոցներ, սպանություններ, զենքով «ռազբորկաներ», բնակարանային գողություններ, մեքենաների առանձին մասերի բացահայտ հափշտակություններ, ճանապարհատրանսպորտային պատահարներ, երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ ... Երեկ Էջմիածնում էր մարտաֆիլմ հիշեցնող ռազբորկա, չորս օր առաջ՝ Վայոց Ձորում, հինգ օր առաջ՝ Երևանում՝ Թոխմախի գերեզմանատանը։ Եվ այսպես շարունակ։ Մենք ամեն օր ոչ միայն առերեսվում ենք այսպիսի լուրերի հետ, այլև ինքներս ենք ականատես լինում մեքենա վարելու ամենալկտի դրսևորումների։ Սա շատ վտանգավոր, սողացող պրոցես է, որը տանում է ամենաթողության։ Մեր երկրում բեսպրեդելը գնալով արմատավորվում է, իսկ վաղն այն կանխելը շատ բարդ է լինելու։

Այս իրավիճակի ակունքները հեռու փնտրել պետք չէ։ Ոչ էլ լուրջ իրավական և կրիմինալոգիական վերլուծություններ են անհրաժեշտ։ Այսպես է լինում, երբ իշխանությունը զուտ իշխանության համար է, և բոլոր ջանքերն ուղղված են բացառապես իշխանությունը պահելուն։ Այսպես է լինում, երբ ոստիկանությունը, իրավապահները զուտ իշխանության համար են, և նրանց գործունեությունը սահմանափակվում է բացառապես իշխանությանը ծառայելու գործառույթով։ Երբ հազարավոր ոստիկաններ օր ու գիշեր լծված են իշխանությանը կառչած պարտության սիմվոլի անվտանգության ապահովման գործին, երբ մի շենքից մյուսը տեղափոխվելու համար կապիտուլյանտին անհրաժեշտ են դիպուկահարներ, երբ քննչական մարմիններն ու դատախազությունը զբաղված են քաղաքական պատվերի շրջանակներում քրեական հետապնդում իրականացնելով, բեսպրեդելն անխուսափելի է։

Եթե այսպես շարունակվի, հեռու չէ այն օրը, երբ Երևանն ու Հայաստանի մնացած քաղաքները կվերածվեն դժբախտ, դժգույն քաղաքների։ Իսկ դժբախտ, դժգույն քաղաքների ճակատագիրը մենք շատ լավ գիտենք։ Այս իշխանության անիշխանությունը համառ քայլերով տանում է դրան։

Լուծումը մեկն է. այս իշխանությունից պետք է օր առաջ ազատվել՝ փրկելու համար այն բեկորները, որ դեռևս նրանց կողմից չեն ապականվել։ Պարտության սիմվոլը և իր թիմը պետք է հեռանան, պետք է մերժվեն, տոտալ մերժվեն՝ ամեն օր, ամեն տեղ, հակառակ դեպքում պրոցեսները խորանալու են, դառնալով անվերականգնելի։ Վաղը կարող է ուշ լինել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular