ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ Ալիևը չսկսեց պատերազմը 2018-ի մայիսին, երբ Հայաստանում կատարյալ քաոս էր․ Կարեն Վրթանեսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե, ինչպես պնդում են, «պատերազմ անխուսափելի էր» և «նախկիններն ամեն ինչ արել էին, որ պատերազմ լինի», ապա տրամաբանական հարց է առաջանում. ինչո՞ւ Ալիևը չսկսեց պատերազմը 2018-ի մայիսին, երբ Հայաստանում կատարյալ քաոս էր։

Ինչո՞ւ սահմանափակվեց միայն Նախիջևանում իր դիրքերն (իր իսկ սահմաններում) առաջ տալով։

«Ռազմինֆո»–ում այդ օրերին շատ բարձր էինք գնահատում Ադրբեջանի լայնածավալ գործողությունների հավանականությունը։

Պատասխանը, կարծում եմ, շատ պարզ է. 2018-ի մայիսին Ալիևը չուներ որոշում պատերազմ սկսելու։ Նա չէր հասկանում, թե ինչ է կատարվում Հայաստանում, ըստ այդմ չէր շտապում արկածախնդրության դիմել, առավել ևս, որ 2016-ի ապրիլն իր հիշողության մեջ թարմ էր։

Գրեթե վստահ եմ, որ Ալիևը որոշեց պատերազմի գնալ …

• … տեսնելով Նախիջևանում իրենց առաջխաղացմանը մեր կողմից որևէ ադեկվատ արձագանքի բացակայությունը;

• … իշխանափոխությունից 4–5 ամսվա ընթացքում տեսնելով, որ Նիկոլն անհավասարակշիռ, անլուրջ, անփորձ ու միաժամանակ ագրեսիվ ու ամբիցիոզ է, չունի թիմ;

• … տեսնելով, որ Նիկոլը պատերազմ է հայտարարել գեներալիտետին, Արցախին, ԵԿՄ-ին, ընդհանրապես ամբողջ պետական ապարատին;

• … տեսնելով, թե ինչպես է ընկնում Հայաստանի վարկանիշը միջազգային ասպարեզում;


• … ևն։

Պատերազմ սկսելու վերջնական որոշումն, իմ կարծիքով, ընդունվեց 2020-ի մարտին, երբ ադրբեջանցիներն ուղիղ եթերով տեսան, թե արտակարգ դրություն հայտարարելու համար հավաքված կառավարության անդամները ինչպես ժամերով չեն կարողանում տարրական հարցերի շուրջ պայմանավորվել։

Ընդհանրապես, կովիդի համավարակի դեմ պայքարի տապալումը Հայաստանում, կարծում եմ, այն վերջին «կշռաքարն» էր, որով Ալիևը վերջնականապես համոզվեց, որ իր կյանքի ամենամեծ շանսն է բացվել։

Այս վարկածի օգտին է խոսում նաև այն, որ Թուրքիայից «Բայրաքթարներ» շտապ գնելու որոշումն էլ է Ադրբեջանում կայացվել մոտավորապես 2020-ի գարնանը։ (Համեմատության համար՝ Ուկրաինան իր «Բայրաքթարները» Թուրքիայից սկսել է գնել դեռ 2019-ից)։

Ի դեպ, 2020-ի գարնանը շատ եմ գրել, որ այս ամենին թշնամին ուշադիր հետևում է և համապատասխան եզրակացություններ անում։ Բնականաբար, ծաղրում էին, ասում էին, թե «Վրթանեսյանն էլի սկսեց լցնել» ևն…»։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular