ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պրեմիեր լիգա. Գունկոն ու Մալաքյանը լավագույններն են ապրիլին

ՍՊՈՐՏ

Երևանի «Արարատի» կիսապաշտպան Էդգար Մալաքյանը ճանաչվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ ապրիլին, hաղորդում է լիգայի մամուլի ծառայությունը:

Նախորդ ամիս Մալաքյանը մասնակցել է 3 հանդիպման ու դարձել 2 գոլի հեղինակ: Նա առաջ է անցել Վլադիմիր Ազարովից («Նոա»), Ալեքսանդր Կարապետյանից («Արարատ-Արմենիա»), Ստեֆան Աջումանիից («Վան»), Հիգոր Լեիտից («Փյունիկ»):

Ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Նոան» գլխավորող Դմիտրի Գունկոն, որն առաջ է անցել Արթուր Ասոյանից («Վան») և Եղիշե Մելիքյանից («Փյունիկ»): Ապրիլին «Նոան» 3 խաղում տարել է 3 հաղթանակ:

Ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը որոշվում են երկրպագուների և Պրեմիեր լիգայի գլխավոր հովանավոր VBET ընկերության կողմից ընտրված փորձագիտական խմբի կողմից՝ երկրպագուները՝ 1/3, իսկ փորձագետները՝ 2/3 համամասնությամբ:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular