ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մարդկանց 90 տոկոսն ատում է Նիկոլին. բոլորն ուզում են ազատվել այդ սատանայից». Արա Վարդանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«3 տարի շարունակ ո՛չ Նիկոլը պատասխանեց ադրբեջանցիներին, ո՛չ որևէ ուսապարկ, ընդհանրապես, մենք գիտեինք, որ Ադրբեջանի նախագահը ինչ ուզում՝ ասում է, նիկոլենք սուս են, բայց վերջին 2 շաբաթը սկսել են մի քիչ հոխորտալ, Ալիևին մատ թափ տալ: Դա, չեմ կարծում, որ պայմանավորված է ցանկացած այլ բանով, քան այն, որ ստացել են թույլտվություն իրենց շեֆերից, այսինքն՝ Ադրբեջանից և Թուրքիայից, շեֆերը ասել են, որ՝ տղերք, կարող եք մի քիչ մեզ վրա մատ թափ տալ, որ ձեր ժողովուրդը տեսնի, որ դուք մի քիչ տղա եք, էլի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նման կարծիք հայտնեց հասարակական-քաղաքական գործիչ Արա Վարդանյանը:

Նա չբացառեց, որ նախընտրական շրջանում Ալիևի հետ պայմանավորվածության արդյունքում հնարավոր է որոշակի քանակությամբ գերիների վերադարձ. «Ադրբեջանը և Թուրքիան կարող են օգտագործել այդ առիթը, որովհետև իրենց համար Նիկոլի վերարտադրվելը կյանքի ու մահվան խնդիր է, իրենց համար շատ կարևոր է՝ իրենց մարդուն պահել իշխանության»:

Այսօր խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հայտարարեց, թե «Իմ քայլի» իր գործընկերներն ի վերջո վերադարձան հայամետ քաղաքականության՝ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության վերաբերյալ դիրքորոշումներ արտահայտեցին: Սիմոնյանի այդ հայտարարությանը իմքայլականները բուռն արձագանքեցին, Արարատ Միրզոյանը դա համարեց վիրավորական, ասելով՝ հայամետ քաղաքականություն թող վերադառնան նրանք, ովքեր հեռացել են այդ քաղաքականությունից:

Արա Վարդանյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է կարծում՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ համերաշխություն, բարեկամություն քարոզող իմքայլականները ինչո՞ւ այդպես բուռն արձագանքեցին Տարոն Սիմոնյանի հայտարարությանը, և երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ դժվար է որոշել այն մեկնարկային կետը, որտեղից սկսվել է հայ-թուրքական թշնամանքը, արդյո՞ք դա հայանպաստ հայտարարություն էր: Ի պատասխան՝ Վարդանյանը հետևյալն ասաց. «Այն, որ այս իշխանությունը որևէ կերպ հայանպաստ չէ, դա փաստ է, դրա մեջ որևէ մեկը չի կարող կասկածել: Բայց այդ հայտարարությանը իրենց նման ագրեսիվ պահվածքը պայմանավորված է նրանով, որ ստացել են շեֆերից թույլտվություն՝ որոշ չափով հոխորտալ ադրբեջանցիների ուղղությամբ, դրա համար հիմա ամեն կերպ ուզում են ցույց տալ, որ իրենց մեզանից ավելի շատ հայ են: Թուրքը չի կարող հայ լինել, իրենք պետք է դա հասկանան, իրենք թուրք են: Չի կարող Արցախը վաճառած իշխանությունը հայության մասին խոսել: Իրենք բոլորով պետք է ինքնասպան լինեին: Շատ ավելի հաճելի կլիներ, որ բոլորով մի տան մեջ փակվեին, ինչպես Հայրենական պատերազմի ժամանակ էին անում, տների կողքը բենզին լցնեին ու վառվեին՝ պրծնեինք, այ մարդ, դրանցից: Ժողովուրդը պետք է հասկանա՝ Հայաստանի Հանրապետությունը զավթել են թուրք-ադրբեջանական ուժերը, և այդ ուժերը այստեղ ներկայացնում է Նիկոլ Փաշաևը: Մեր՝ որպես հայ ժողովուրդ, խնդիրն է՝ ձերբազատվել Նիկոլից»:

Արա Վարդանյանը նշեց, որ նույնիսկ ընտրակեղծիքների դիմելու պարագայում Նիկոլ Փաշինյանը վերարտադրվելու շանս չունի. «Գիտեք՝ ես շատ շփվող մարդ եմ, շփվում եմ բոլոր շրջանակների, այդ թվում՝ այն մարդկանց հետ, որոնք 2018թ. ճանապարհ էին փակում կամ իրենց ձայնը տվել էին «Իմ քայլին»՝ 2018թ., և իմ շփումներից ես հասկանում եմ, որ մարդկանց գրեթե 90 տոկոսը կտրականապես մտքափոխվել է, այսինքն՝ իրենք ոչ թե դեմ են Նիկոլին, իրենք ատում են Նիկոլին: Նիկոլը կարողացել է անել պատմական մի բան՝ 3 տարում սրբից դարձել է ցեխ, նա նեռ է, բոլոր մարդկանց համար Նիկոլը այլևս սատանա է, և այդ սատանայից բոլորն ուզում են ազատվել: Նիկոլը դա շատ լավ գիտի: Եթե փորձի ընտրությունները կեղծել, ընտրությունների հաջորդ օրը իրեն շատ ավելի վատ զարգացումներ են սպասվելու, որովհետև այդ 5000-ից ավելի երեխաների ծնողները դեռ հույս ունեն, որ Նիկոլը քաղաքակիրթ ճանապարհով կգնա, բայց եթե այդ հույսը մարի, ապա արդեն մենք ականատես կլինենք արյունոտ ճանապարհների»:

 

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular