ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկրորդ նախագահի հետ դաշինք ձևավորելու ուղղությամբ ակտիվ քննարկում կա. Իշխան Սաղաթելյանը հաստատում է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՅԴ-ն ընտրությունների մասնակցության ձևաչափի, ծրագրերի և առաջիկա անելիքների մասին առաջիկա երեք օրերի ընթացքում հանդես կգա հայտարարությամբ: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Դիտարկմանը՝ որ շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ ՀՅԴ-ն ընտրություններին մասնակցելու է երկրորդ նախագահի հետ դաշինքով, ՀՅԴ ներկայացուցիչն ասաց.

«Այս պահին երկրորդ նախագահի հետ դաշինք ձևավորելու ուղղությամբ ակտիվ քննարկում կա , որի վերջնական արդյունքների մասին կտեղեկացնենք մինչև ամսի 10-ը»:

Դիտարկմանը՝ արդյո՞ք առանձին դաշինքներով մասնակցելը պառակտում չէ ընդդիմադիր դաշտում, քանի որ ստացվում է, որ ՀՓՇ անդամ կուսակցությունները ընտրություններին դառնալու են մրցակից, Սաղաթելյանն ասաց, որ ընդդիմությունն ունի մեկ ընդհանուր թիրախ՝ գործող իշխանությունը.

«Մեզ համար ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները մրցակից չեն, իրենց դեմ պայքար չենք տանելու, քանի որ մենք բոլորս ունենք մեկ ընդհանուր թիրախ՝ ի դեմս վարչապետի աթոռը զբաղեցնող անձի և իշխող խմբակի: Իրական ընդդիմադիր կուսակցությունները մեզ համար հակառակորդ չեն, անշուշտ, բոլորը մրցակից չեն, բայց մեր կռիվն իրենց հետ չի լինելու: Մեր թիրախն օրվա իշխանությունն է»,-ասաց Սաղաթելյանը:

Հարցին՝ ինչպե՞ս արդյունավետ կլիներ պայքարը՝ ընտրություններին մասնակցել առանձին դաշինքներով, թե՞ մեկ ընդհանուր ճակատով, զրուցակիցն ասաց, որ Դաշնակցության տեսակետը միշտ եղել է այն, որ ընդդիմությունն ամբողջական ճակատով մասնակցի ընտրություններին.

«Մենք այդ մասին խոսել ենք, բայց այդ հնարավորությունն անցավ, ակնհայտ է, որ ընդդիմադիր դաշտը մասնակցելու է առանձին ֆորմատներով: Մենք գտնում ենք, որ ուժերի մեկտեղումն անհրաժեշտ է և ձգտում ենք ընդդիմադիր դաշտում ձևավորել այն քաղաքական դաշինքը, որը հեշտությամբ և արդյունավետ կհեռացնի այս իշխանությանը»:

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում ՀՀԿ-Հայրենիք դաշինքին, Սաղաթելյանն արձագանքեց՝ նորմալ.

«Բոլորն իրենց ուժերը, հնարավորությունները փորձելու են, ըստ արդյունքների՝ կդատեք»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular