ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվ հիշիր, ուղիղ ժամը 12-ին կառքը կվերածվի դդումի․ Նաիրա Զոհրաբյանը՝ Արայիկ Հարությունյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«և հիշիր, ուղիղ ժամը 12-ին կառքը կվերածվի դդումի

և ուրեմն՝ չստացված հպարտ քաղաքացի, չստացված նախարար, չստացված ոչինչ Արայիկ Հարությունյանը, ով ապականեց Հայաստանի գիտությունն ու կրթությունը, ով հայ մշակույթը իջեցրեց դալանային հակաէսթետիկ պերֆորմանսների մակարդակի, ով տրանսգենդեր Մելի մասին ֆիլմը ֆինանսավորեց զոհված զինվորի ընտանիքի հարկերի հաշվին, որոշել է անդրադառնալ ինձ։
Ես առանձնապես չեմ սիրում մտնել բանջարաբոստանային դաշտ, հատկապես, որ իմ սիրած բանջարեղենը բրոկոլին է, բայց այս անգամ, հատուկ սույն միչուրինյան սելեկցիոն տեսակի համար, կանեմ բացառություն։
և այսպես՝ ի տարբերություն սույն սելեկցիոն տեսակի, ես որևէ ցուցակային հրմշտոցի չեմ մասնակցում և չեմ մասնացկելու, որովհետև ես իմ քաղաքական կշիռը շատ լավ գիտեմ։ Ի տարբերություն սույն սելեկցիոն տեսակի, ես Արցախ չեմ ծախել թուրքին ու պատասխանատուն և մեղավորը չեմ հազարավոր զոհերի, հազարավոր անհետ կորածների և իրենց կիրթ բարեկամ Ալիևի բանտերում պահվող հարյուրավոր հայ ռազմագերիների համար։
Ի տարբերություն սույն սելեկցիոն տեսակի, ով իր քաղաքական սեկտայի առաջնորդի անհետացումից հետո սամալյոտի մի տոմսին երանի է տալու, որ փախնի իր կարգավիճակին հարիր նիդեռլանդական որևէ երկիր, ես մնալու եմ իմ հայրենիքում ու ամեն ինչ անելու եմ սույն սելեկցիոն մուտացիաներից Հայաստանն ու Արցախը վերջնականապես մաքրելու համար։
Ինչ վեաբերում է երկու թաղապետերի կեսգիշերային գերեզմանոցային զբոսանքներին, ապա մեր երկիրը դիզինֆեկցիա անելուց հետո խոստանում եմ մի պասկվիլ գրել այն մասին, թե ինչպե՞ս էին երկու անմեղ ու ամլիկ թաղապետ ավտոմատներով զինված զբոսնում Թոխմախի գերեզմանոցում ու թե ինչպես մի տապանաքարի տակից լսվեց աղեկտուր օգնության մի ճիչ։
Դե, типа Մունկի «Ճիչի» դեմքով։

և հետագայի համար՝ հանգստ նստեք տեղներդ ու ինձ մի խառնեք ձեր ներտեսակային բանսարկություններին»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular