ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդեն ունենք նաև երկու Հայաստան, որոնց միջև, վաղ, թե շուտ, պետք է ընտրություն կատարենք

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ֆրանսիայում չտեսնված բաներ են կատարվում, այսինքն կատարվում է մի բան, որը կանխատեսվում էր, բայց որին չէին հավատում: Եվ ահա, հազարավոր զինվորականներ, տասնյակ գեներալներ, այդ թվում նաև գործող, սկսել են "Ֆրանսիան իսլամիզմից փրկելու" շարժումը։
Ֆրանսիան, ի տարբերություն Գերմանիայի, օկուպացված երկիր չէ և այն ինչ այնտեղ սկսվել էլ, կարող է տարածվել ողջ Արևմտյան Եվրոպայում։
Իսկ ինչ է սկսվել Ֆրանսիայում։
Ըստ էության այն, ինչը կանխատեսում էր Հանթինգտոնը, քաղաքակրթությունների բախում։ Եվրոպայի միլիոնավոր մուսուլմաններ չեն ցանկանում դառնալ եվրոպացի, այլ ճիշտ հակառակը, երազում ու ձգտում են Եվրոպան դարձնել խալիֆաթ, այսինքն Եվրոպան հարմարացնել իրենց քաղաքակրթության պատկերացումներին։
Մենք արդեն ունենք երկու Եվրոպա՝ ավանդական ու իսլամական, որոնք փորձում էին միմյանց հետ համագործակցել, հետո՝ միմյանց հանդուրժել, իսկ հիմա սկսվում է փոխադարձ անհանդուրժողականության փուլը։
Դա միայն ներեվրոպական իրավիճակով չի պայմանավորված, նաև միայն միջեվրոպական նշանակություն չունի։
Երբ Եվրոպայի կողքին՝ հենց շքամուտքում, առաջ է եկել մի երկիր, Թուրքիան, որը իսլամիզմ ու թուրանիզ է քարոզում, ցուցադրական նացիստական եղանակով, նաև համապատասխան ցանցեր է ստեղծում ամենուր ու շանտաժ է ենթարկում եվրոպացիներին, ցուցադրաբար արհամարհելով, դա կարող է ծնել հակառակ ուժը՝ եվրոպական ազգայնականությունը։ Հազարավոր զինվորականներ ու ժանդարմներ, որոնց թիվը գնալով աճում է, կատարել են քայլ, որն անհավանական բան կարող էր թվալ։
Իսկ ինչ կապ ունի դա մեզ հետ։ Ֆիքսենք, որ Արցախի պատերազմը ցույց տվեց թյուրքերի համերաշխությունն ու եվրոպացիների անսկզբունքայնությունը։ Դա շատերն արձագանքեցին և քայլելով Եվրոպայի քաղաքներում տեսնում են Արցախում գլուխներ կտրող մարդկանց գաղափարակիցներին ու հասկանում են, որ իրենց հերթն էլ է գալու։ Պատահական չի, որ հենց զինվորականներ են սկսել դա առաջինը հասկանալ։ Կարևոր է հասկանալ, որ այդ իսլամիստներին գլխավորելու հայտ է ներկայացրել հենց Թուրքիայի ներկայիս քաղաքական ղեկավարը։
Նաև մի շատ հետաքրքիր նրբություն, Եվրոպայում կան բազմաթիվ իրանցիներ և չնայած այն բանին, որ հենց Իրանն է պաշտոնապես իսլամական հանրապետություն հռչակել, իրանցիների ներկայությունը Եվրոպայում ոչ ոք չի զգում։ Կան թուրքերի, արաբների, ալբանացիների հետ կապված պրոբլեմներ, սակայն իրանցիների հետ որևէ խնդիր նորությունների հոսքում մենք մենք գտնում։
Հ․Գ․ Իրականում կարող ենք փաստել, որ արդեն ունենք նաև երկու Հայաստան, որոնց միջև, վաղ, թե շուտ, պետք է ընտրություն կատարենք։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular