ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի կողմից հայ գերիների սպանությունը մարդկության դեմ ուղղված հանցանք է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանական զինծառայողների կողմից հայ ռազմագերիների, գերեվարված խաղաղ բնակիչների  խոշտանգումներն ու սպանությունը, միջազգային մարդասիրական իրավունքի և մարդկության դեմ ուղղված ծանր հանցագործություններ են: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով  ադրբեջանական զինծառայողների կողմից արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված 19 հայ գերիների խոշտանգմանն ու սպանությանը:

«Միջազգային մարդասիրական իրավունքն արգելում է գերեվարել խաղաղ բնակիչներին: Պետք է հստակեցվի, որ խաղաղ բնակիչներին գերեվարելն ու գերության մեջ պահելը, միջազգային մարդասիրական իրավունքի դեմ ծանր հանցագործություն է»,-ընդգծեց իրավապաշտպանը՝ բնութագրելով հայ գերիների նկատմամբ ադրբեջանական ռազմական հանցագործությունները միջազգային իրավունքի տեսանկյունից:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի մյուս ծանր հանցագործությունը գերության մեջ այդ անձանց սպանությունն է:

«Միջազգային մարդասիրական իրավունքն ուղղակի է ասում՝ գերիների նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական վատ վերաբերմունք ցուցաբերելն արդեն իսկ միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարում է: Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ագրեսիա է տեղի ունեցել, ինչը ինքնին հանցագործություն է: ՄԱԿ-ի փաստաթղթերում ագրեսիայի եզրույթում հաշվի չի առնվում պետության չճանաչվածությունը:

Այստեղ մենք տեսնում ենք մարդասիրական իրավունքի դեմ հանցագործություններ, ագրեսիան՝ որպես հանցագործություն ՄԱԿ-ի կանոնադրական սկզբունքի և նորմի դեմ, և ռազմական գործողությունների ժամանակ անմարդկային վերաբերմունքը»,-նշեց Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ ռազմական ագրեսիան և գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքն  ուղղված են մարդկության դեմ, որովհետև բոլորն իրականացվել են զուտ մեկ չափանիշով՝ հայերի դեմ:

«Այսինքն՝ Ադրբեջանի այդ բոլոր գործողությունները, որոնք շարունակական բնույթ են կրում, տեղի են ունեցել ցեղասպանական գործողությունների ներքո, որովհետև ոչ թե զուտ սպանելու նպատակ ունեին, այլ՝ հային սպանելու»,-նշեց բանախոսը:

Իրավապաշտպանն անբավարար է համարում հայկական կողմի անդրադարձն այդ գործողություններին՝ նշելով, որ կան բազմաթիվ քաղաքական հարթակներ ու դատական ատյաններ, որտեղ հայկական կողմը, թե պետական, թե մասնավոր մակարդակով պետք է ավելի ակտիվ գործի:

«Մինչ դատական ատյաններին դիմելը, հայությունն ահռելի ծավալի աշխատանք ունի իրականացնելու: Պետք է հասարակական, քաղաքական, գիտական բոլոր մակարդակներում, ստեղծի իրական պատկերն այն ամենի, ինչը տեղի է ունենում մեր տարածաշրջանում: Հակառակ պարագայում՝ անմիջապես դիմելով  դատական ատյաններին, դեռ  չի նշանակում, որ մենք հաջողություն կունենանք»,-ասաց Ալավերդյանը՝ հավելելով, որ միջազգային դատական ատյանները նախնական շատ մեծածավալ  նյութեր են պահանջում, որոնցով լայն հասարակությունն ու շահագրգիռ պետություններն իրական պատկերացում կունենան այն մասին, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular