ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Կարեն Աբրահամյանն ազատվեց պաշտոնից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 4-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Կարեն ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»։

Ստորև ձեզ ենք ներկայացնում նաև նրա կենսագրությունը։

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

1992- 1996թթ.
Զբաղեցրել է հրաձիգի, դասակի, մարտկոցի հրամանատարի, ՊՇ հրետանու շտաբի պետի, հրետանու պետի պաշտոններ

1996 – 1998թթ.
ՊՇ շտաբի պետ-հրամանատարի տեղակալ

2001- 2003թթ.
ՀՀ ՊՆ N զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ

2003 – 2006թթ.
ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար

2006 – 2010թթ.
ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ

2011թ. օգոստոսի 22
ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի պետ-վարչության պետ

2014թ. սեպտեմբերի 3
ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում

 

2015թ. նոյեմբերի 13
ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար

2017թ. սեպտեմբերի 7
Նշանակվել է Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ

2018թ. դեկտեմբեր – 2020թ. փետրվար
Զբաղեցրել է Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը

2019թ. սեպտեմբերի 17
Շնորհվել է «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչում

2020թ. հունիսի 12
ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1973-1984թթ.
ԼՂՀ ք. Հադրութի Մ. Մանվելյանի անվան միջնակարգ դպրոց

1984-1990թթ․
Երևանի ժողովրդական (պետական) տնտեսության ինստիտուտում (գերազանցության դիպլոմ)

1998 – 2001թթ․
ՌԴ ԶՈՒ համազորային ակադեմի (գերազանցության դիպլոմ)

2010 – 2011թթ.
ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիա (ոսկե մեդալ)

ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

1985-1987թթ.
ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում

1991թ.
ակտիվորեն ներգրավվել է Հադրութի կամավորական ինքնապաշտպանական շարժմանը

1992-1994թթ.
ԼՂՀ ՊԲ Հադրութի պաշտպանական շրջանի (հետագայում 1-ին ՊՇ) կազմում մասնակցել է մարտական գործողություններին

Պարգևներ

Պարգևատրվել է՝

«ԼՂՀ Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով (08.05.1995թ.), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, ՀՀ «Արիության», ԼՂՀ և ՀՀ «Մարտական ծառայության» մեդալներով, «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան», «ԳարեգինՆժդեհ», «Դրաստամատ Կանայան», «Վազգեն Սարգսյան», «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ 3-րդ և 4-րդ աստիճանների գերատեսչական մեդալներով, «ՀՀ ԶՈՒ 20 տարի» հոբելյանական մեդալով, «ՀՀ Զինանշան» հուշամեդալով։

Ամուսնացած է, ունի մեկ դուստր, մեկ որդի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular