ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ-ն անհրաժեշտ ռեսուրսներ չի ներդնում դիրքավորում ապահովելու համար, եթե հիմա կորցնենք հնարավորությունը, հետագայում սահմանային հավասարակշռությունը պահելու հարցը լինելու է խնդրահարույց․ Տ․ Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանն ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ խոսելով սահմանագծի տարբեր ուղղություններով Ադրբեջանի և Հայաստանի իրականացրած դիրքավորման աշխատանքների մասին։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Ադրբեջանն Արցախի ու Հայաստանի հետ սահմանագծի տարբեր ուղղություններով ակտիվ ինժեներական աշխատանքների իրականացումն առաջնային օրակարգում է պահելու այս ու առաջիկա տարիներին:

Դա նրա համար ունի և ռազմական, և քաղաքական նշանակություն:

Ռազմական տեսանկյունից, հենակետի, դիտակետի կամ ուղեկալի տեղակայումը ենթադրում է անհրաժեշտ կահավորում և եթե Ադրբեջանն առաջնագծի որևէ ուղղությամբ հենակետ է տեղակայում, բնական է, որ դրան զուգահեռ պետք է անհրաժեշտ ենթակառուցվածքային, պաշտպանական աշխատանքներ իրականացնի:

Դեռ չեմ խոսում այն մասին, որ ուժի կիրառումից չհրաժարվելու պայմաններում Ադրբեջանը ստեղծելու այնպիսի բնագիծ, ինչը նրան հնարավորություն կտա իրականացնելու պահպանության, պաշտպանության, հակահարձակման և հարձակվողական խնդիրներ:

Քաղաքական առումով, հատկապես բնակավայրերի, մայրուղիների և ռազմավարական այլ օբյեկտների հարակից հատվածներում սահմանագծի առկայությունն Ադրբեջանն օգտագործելու է վերահսկման և ըստ անհրաժեշտության՝ ճնշման հնարավորություն ապահովելու համար:

Այն ինչ գրեթե ամենօրյա ռեժիմով ականատես ենք լինում Արցախի կամ Հայաստանի տարբեր ուղղություններում մեր առօրյայի մի մասն են դառնալու:

Ադրբեջանը եթե նույնիսկ սադրանքներ չիրականացնի էլ, հասկանալի է, որ ունեցած խաղաքարտն օգտագործելու Հայաստանի հետ հարաբերություններում ճնշումներ, շանտաժներ իրականացնելու և տարբեր հարցերում զիջումների հասնելու համար:

Իրավիճակը մեղմելու համար Հայաստանն ու Արցախը պետք է շտապեն: Ադրբեջանը դիրքավորվելու առումով մեկնարկային առավելություններ է ստացել, ինչը պայմանավորված է նրանց արագ, նպատակային գործելու և հայկական կողմի տարօրինակ դանդաղկոտությամբ:

Հայաստանի ու Արցախի՝ այս ուղղությամբ իրականացվող աշխատանքն, ակհայտորեն չի չեզոքացնում Ադրբեջանի առաջադրած տեմպը, ընդ որում՝ մեկնարկում, նույնիսկ չկարգավորված սահմանների պայմաններում Հայաստանն ուներ ավելի լավ նախադրյալներ, սակայն իր հնարավորություններից չօգտվեց, իսկ ներկայումս հայկական կողմը հետապնդողի դերում է:

Հայաստանը անհրաժեշտ ռեսուրսներ չի ներդնում ստեղծված նոր իրավիճակում անհրաժեշտ դիրքավորում ապահովելու համար, իսկ եթե հիմա կորցնենք հնարավորությունը, ապա հետագա տարիներին սահմանային հավասարակշռությունը պահելու հարցը լինելու է խնդրահարույց, ինչը մեզ վրա կունենա քաղաքական, ռազմական, տնտեսական, սոցիալական ծանր հետևանքներ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular