ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ նախագահը թույլատրել է Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլատրել է ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին։ Ինչպես հաղորդում է The Hill պարբերականը, Բայդենը Կոնգրեսին տեղեկացրել է, որ վարչակազմը երկարացնում է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման կասեցումը:

 

Ուղղումն ընդունվել է 1992 թվականին՝ հայկական լոբբիի ճնշման ներքո։ Փաստաթուղթը սահմանափակում է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին պետական մակարդակով օգնություն ցուցաբերելը։ Սակայն 2001 թվականին ԱՄՆ-ի վարչակազմերը ժամանակավորապես կասեցրել են ակտի գործողությունը, հիմնականում նպատակ ունենալով ստանալ Ադրբեջանի աջակցությունը՝ որպես տարանցիկ տարածք Աֆղանստան բեռների փոխադրման համար։

Կոնգրեսին ծանուցելիս պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Ադրբեջանին նման օգնությունը չի խաթարի և չի խանգարի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ընթացիկ ջանքերին, ինչպես նաև չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով:

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը նաև հայտարարել է, որ օգնությունն անհրաժեշտ է միջազգային ահաբեկչության դեմ պայքարին աջակցելու, ինչպես նաև «Ադրբեջանի սահմանների անվտանգության ամրապնդման» համար:

Պարբերականը նշում է, որ որոշումը արժանացել է ԱՄՆ հայ համայնքի քննադատությանը։ Բայդենի քայլը դավաճանություն է որակվել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին նրա պատմական որոշումից հետո:

«Հայոց ցեղասպանության ճանաչումը ենթադրում է նաև Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դեմ նմանատիպ հանցագործությունները սանձազերծելու պարտավորություն», - ասվում է Ամերիկայի հայկական ազգային խորհրդի գործադիր տնօրեն Արամ Ամպարյանի հայտարարության մեջ:

Նա կարծում է, որ նախագահ Բայդենի ցանկացած գործողություն, որը կանաչ լույս է վառում Իլհամ Ալիևի ռեժիմի համար, հակասում է իր հստակ դիրքորոշմանը հայկական թեմատիկայի վերաբերյալ։

Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլքսանչորսյան ամենամյա ուղերձում ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանությունը` օգտագործելով հենց «ցեղասպանություն» եզրույթը։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular