ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է թանկացել կաթնամթերքը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Կաթի եւ կաթնամթերքի գնաճն, ըստ մասնագետների, պայմանավորված է կաթի արտադրության ծավալների անկումը, կովերի գլխաքանակի եւ արոտավայրերի կրճատումը, ինչպես նաեւ շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների գնային քաղաքականությունը, ինչի դեմ հակամենաշնորհային մարմինը գոնե տեսանելի քայլեր չի ձեռնարկում։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2021 թվականի մարտին կաթնամթերք, պանիր և ձու ապրանքային խմբում գրանցվել է 16.5% գնաճ, մասնավորապես՝ անարատ կաթը թանկացել է 1.6%-ով, պահածոյացված կաթը՝ 5.2%-ով, յոգուրտը և մածունը՝ 3.7%-ով, պանիրը և կաթնաշոռը՝ 1.5%-ով, կաթնամթերքի այլ տեսակները՝ 4.5%-ով, կարագը՝ 6.9%-ով:

Կաթնամթերքն առաջին անհրաժեշտության ապրանք է և բնակչության սպառման մեջ զգալի մասնաբաժին ունի։ Մասնավորապես՝ 2019 թվականի տվյալներով մեկ շնչի հաշվով պանրի ամսaկան սպառումը կազմել է 0.79 կգ, կաթինը և մածունինը՝ 1.52 լիտր, կարագինը՝ 0.12 կգ:

Կաթնամթերքի գների վրա էական ազդեցություն է թողել արտադրության ծավալների զգալի անկումը։ Մասնավորապես՝ 2021 թվականի հունվար - փետրվարին Հայաստանում արտադրվել է 1.275 մլն լիտր կաթ`   նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ  0.4%-ով պակաս, ինչը հիմնականում պայմանավորված է կովերի գլխաքանակի նվազմամբ։ Միաժամանակ, նույն ժամանակահատվածում արտադրվել է մոտ 181.0 տոննա կարագ և կաթնային մածուկներ, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 14.2%: Պանրի արտադրությունը կազմել է 2522.0 տոննա՝ նվազելով 5.9%, կաթնաշոռինը՝ 270.1 տոննա՝ նվազելով 3.8%-ով, թթվասերին՝ 1027.1 տոննա՝ նվազելով 8.6%-ով և պաղպաղակինը՝ 467 հազ. լիտր՝ նվազելով՝ 9.2%-ով: Ըստ էության՝ կարելի է եզրահանգել, որ մթերված կաթն ավելի շատ ուղղվել է կարագի արտադրության համար, քանի որ կարագի գինը մյուս կաթնամթերքի տեսակների համեմատ ավելի շատ էր բարձրացել։

Կաթի մթերման ծավալների վրա բացասական ազդեցություն է թողել նաեւ Արցախյան վերջին պատերազմը։ Խոտհարքների և արոտավայրերի կրճատման հիմնախնդիրը լուծելու համար պետական նոր ծրագրերի խիստ անհրաժեշտություն է զգացվում։ Հակառակ դեպքում էլ ավելի կկրճատվի, հատկապես հարավային մարզերում կովերի գլխաքանակը։

Բացի այդ, կաթնամթերքի շուկայում, օրինակ՝ կարագի, թթվասերի շուկայում գործում են գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ, որոնք իրենց մասշտաբի հաշվին մեծ ազդեցության ունեն շուկայական գների վրա և տիրապետում են մանրածախ առևտրային ցանցերին (սուպերմարկետներին)։

Մարտ ամսին գրանցված կաթնամթերքի բարձր գնաճի մասով տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կանխարգելիչ և պատժող քայլեր չի իրականացրել, ինչի արդյունքում մենաշնորհները անպատիժ շարունակում են իրենց գործունեությունը՝ մեծ վնաս տալով սպառողներին և փոքր բիզնեսի ներկայացուցիչներին։

Ամփոփելով՝ կարելի է արձանագրել, որ տարիներ շարունակ գյուղատնտեսության ոլորտի պետական ծրագրերի բացակայությունը կամ անարդյունավետությունը, մենաշնորհները, թույլ վերահսկողությունը և պատերազմը առաջացրել են կաթնամթերքի շուկայում խորքային խնդիրներ, որոնց արագ լուծումը միայն թույլ կտա ապահովել պարենային ինքնաբավություն, կամրապնդի տնտեսական անվտանգությունը։

Արամ Աճեմյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular