ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի ու Արցախի իշխանությունները կոնսեսուս են ձևավորել՝ ՀՀ համար Արցախի թեման փակ է. Տիգրան Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի ԱԺ նախագահը նախօրեին արձագանքել է Ադրբեջանի դեմոկրատիայի և մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավարի՝ թվիթերյան էջում կատարած գրառմանը, որում վերջինս նշել էր, որ հունիսին Ստեփանակերտն անցնելու է զորքերի վերահսկողության տակ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նպատակ չունեմ անդրադառնալու ադրբեջանական ՀԿ-ին խորհրդարանի նախագահի մակարդակով արձագանքելուն կամ երեկվանից քննարկվող «ուղղահայացի» մասին թեմային: Ինձ այս հայտարարության մեջ այլ բան է մտահոգում:

Արթուր Թովմասյանն իր հայտարարությունում ընդգծում է՝ «այսօր Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը ռուս խաղաղապահ ուժերն ու Արցախի բանակն են»։

Հայաստանի ու Արցախի իշխանություններն այսօր կոնսեսուս են ձևավորել առ այն, որ Հայաստանի համար Արցախի թեման փակ է, իսկ Հայաստանի՝ «ձեռքեր լվանալը»՝ օրինաչափություն:

Արցախն արձանագրում է առկա տխուր իրականությունը:

Զուտ մարդկային առումով պարոն Թովմասյանին լավ եմ հասկանում՝ այս ձևակերպումը պատահական չի արվել և արդյունք է Հայաստանի ու Արցախի իշխանությունների վերջին շրջանի երկխոսության և դրանից բխող հետևանքների:

Չեմ էլ կարծում, որ Արցախում գտնվի մի մարդ, ով Հայաստանի՝ Արցախի անվտանգության երաշխավորի առաքելությունից հրաժարվելը նորմալ կամ բնական կդիտարկի:

Այլ բան է, որ Հայաստանի գործող իշխանությունները ինչպես այս, այնպես էլ՝ մեր ժողովրդի համար օրակարգային համարվող այլ հարցերից վաղուց հրաժարվել են:

ԱԺ նախագահի այս հայտարարության մեջ նույնիսկ ներքին ցավ եմ տեսնում, որն արձանագրում է, որ Հայաստանն այս գործընթացում այլևս չկա, իսկ Արցախին մենակ է թողել, ինչը 2020-ի ողբերգության հաջորդ փուլի ամրագրումն է:

Այնուհանդերձ, ի հեճույքս Հայաստանի կամ երրորդ երկրների տարբեր ուժերի, չեմ կարող չարձանագրել, որ անկախ Հայաստանի այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությունից, Հայաստանում ու Սփյուռքում կան մեծ թվով մարդիկ, ովքեր իրենց համարում են Արցախի անմնացորդ մասնիկը, պատասխանատվություն են կրում Արցախի վաղվա օրվա համար:

Ըստ այդմ՝ որքան էլ այսօրվա, վաղվա կամ մյուս օրվա կառավարությունները հրաժարվեն Արցախի անվտանգության ապահովման իրենց պատմական դերակատարությունից, միշտ էլ մեր հանրության մեջ կգտնվեն անհատներ, խմբեր, ուժեր, ովքեր արտաքին սպառնալիքի դեպքում կլինեն Արցախում և իրենց դերակատարությունը կունենան Արցախի և Արցախում ապրող մեր հայրենակիցների պաշտպանության ապահովման գործում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular