ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես կարծում եմ, որ հենց այդ ժամանակաշրջանում են եղել մեր անհաջողությունները․ Աշոտ Ղուլյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակի» զրուցակիցը Արցախի Ազգային Ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանն է։ 

- Պարոն Ղուլյան, Հայաստանում ընտրություններ են սպասվում։ Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ իշխանություն պետք է ձևավորվի Հայաստանում, որպեսզի Արցախն անվտանգ լինի։ 

«Երևի նորություն ասած չեմ լինի, որ այսօր հանրային պահանջը շատ խիստ է, և վստահ եմ, որ դա լավ օրից չէ, փաստորեն այն բոլոր ձախողումները, այն բոլոր թերացումները, որ մենք ունեցել ենք նախորդ ժամանակաշրջանում և առավելապես 2020 թվականի աշնանը մեզ պատուհասած պատերազմի հետևանքով, մեզ հուշում և պարտադրում են, որպեսզի քաղաքական առումով կարողանանք կողմնորոշվել այնպիսի իշխանություններ ձևավորելու, որը ի վիճակի էլ լուծել ժողովրդին հուզող բազմաթիվ խնդիրները։ Ակնհայտ է, որ մեր խնդիրներն այսօր շատ մեծ ցանկ են կազմում, բայց այդ մեծ ցանկից, բնական է, որ առաջին հերթին պետք է առանձնացնել ազգային արժանապատվությունը վերականգնելու հետ կապված բոլոր հարցերը, և այստեղ, իհարկե, առաջին տեղում են քաղաքական խնդիրները, տնտեսական, ժողովրդի բարեկեցության հետ կապված, երկրի տարածքային ամբողջականության հետ կապված, մեր անվտանգության բոլոր բաղադրիչների համալրման և վերականգնման խնդիրները, խոսքը վերաբերում է, իհարկե, նաև մեր ազգային բանակին։ Ցանկը շատ մեծ է, բայց կարծում եմ, որ այս հարցերի շրջանակի մեջ պետք է փնտրել լուծումը։

- Արայիկ Հարությունյանն ասաց, որ պատերազմը 4-րդ օրը չի կանգնեցվել, քանի որ ընդդիմությունը դա դավաճանություն է համարել, իրապես այդպե՞ս է։

- Երևի հայտարարության հեղինակը կարող է ասել՝ ճի՞շտ է դա, թե՞ ոչ, բայց կարծում եմ, որ դա այն հաջող հայտարարություններից չէ, որ այսօր պետք է բավարարեր մեր ժողովրդին հուզող հարցերին ու հարցադրումներին։ Գիտե՞ք՝ պատերազմից հետո շատ բաների մասին կարելի է խոսել  կամ շատ բաներ կարելի է հետին թվով ասել, բայց քանի որ բոլորս եղել ենք այդ դժվարին օրերի վերապրողների, վկաների ու ականատեսների մեջ, հիմա ինչքան էլ մենք տարբեր բաներից խոսենք, միևնույն է՝ իրողությունն այն է, որ պատերազմի առաջին օրերին, գոնե առաջին 1 շաբաթվա ընթացքում մեր բանակի հնավորությունները բավարար էին, որպեսզի մենք կարողանայինք դիմակայել։ Խոսքը այն մասին է, որ այդ առաջին շրջանից հետո շատ կարևոր էր, թե պետությունը ինչքանով է կարողանում հաջորդել բանակի կողմից առաջինը հարվածը ընդունելուն։ Ես կարծում եմ, որ հենց այդ ժամանակաշրջանում են եղել մեր անհաջողությունները, և ովքեր որ կարող էին կանխատեսել ու կանխագուշակել, երևի նրանց պիտի ուղղել մյուս հարցերը ։

- Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Փաշինյանը չի գալիս Արցախ, և եթե գա, նրան ինչպե՞ս կվերաբերվեն։ 

« Ես չգիտեմ, թե ինչո՞ւ չի գալիս, պետք է նրան հարցնել։ Ինչ վերաբերում է Արցախում նրա անձի վերաբերյալ վերաբերմունքին, ես կարծում եմ, այսօր Արցախում նրա հանդեպ վերաբերմունքը այնպիսին է, ինչպիսին կարող է լինել անհաջողություն կրած և պատերազմի արդյունքում իր տարածքների մեծ մասը կորցրած երկրում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular