ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղրղզստանն ու Տաջիկստանը լրացուցիչ զորքերը հետ են քաշել պետական սահմանից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ղրղզստանն ու Տաջիկստանը զինված հակամարտությունից հետո ավարտել են լրացուցիչ զորքերի հետքաշումը սահմանից, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ղրղզստանի սահմանապահ ծառայությունից։

«Կողմերն ավարտել են պետական սահմանի գծից լրացուցիչ ուժերի և միջոցների հետքաշումն իրենց տարածքների խորքը»,-ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով, իրավիճակը սահմանին կայուն է, անցած գիշերվա ընթացքում միջադեպեր և կրակոցներ չեն արձանագրվել։

«Աշխատանքը շարունակում է տարածքի զննության համատեղ հանձնաժողովը, որի կազմի մեջ են մտնում երկու երկրների պաշտպանության նախարարությունների սպաները, այն տարածքի, որտեղ ավելի վաղ գտնվում Էին լրացուցիչ ուժերն ու միջոցները։ Ղրղզստանի Հանրապետության Ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ ծառայության ստորաբաժանումները ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով»,-ընդգծել է գերատեսչության ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ Ղրղզստանի ու Տաջիկստանի սահմանամերձ բնակիչների վեճը ապրիլի 29-ին վերաճել է ռազմական հակամարտության։ Երկու երկրների սահմանապահների միջև բախումը տևել է ավելի քան 6 ժամ։ Ապրիլի 29-ի երեկոյան կողմերը պայմանավորվել են դադարեցնել կրակը ու սահմանից հետ քաշել զինված ուժերը։

Հավելենք, որ չնայած պայմանավորվածությանը, ապրիլի 30-ի առավոտյան կրկին փոխհրաձգության դեպքեր են գրանցվել։

Ընդհանուր առմամբ սպանվել է մոտ 50 մարդ, տուժածների թիվը ավելի քան 200 է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular