Ռուսաստանում արտոնագրվել է էքսպրես-թեստ կորոնավիրուսի դեմ պատվաստվածների համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆGazeta.ru-ն գրում է, որ «Սոկոլովո» ընկերության ռեզիդենտ «Ռապիդ ԲԻՕ»-ն և «Ավիվար» ընկերությունը Ռուսաստանում գրանցել են կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումից հետո վիրուսներին չեզոքացնող հակամարմինների հայտնաբերման առաջին էքսպրես-թեստը: Այս մասին հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը: Նշվում է, որ այդ թեստը հիմնված է իմունոխրոմատոգրաֆիկ վերլուծության մեթոդի վրա (հիմնված է հակագենի և համապատասխան հակամարմնի միջև եղած արձագանքի վրա): Թեստերի համար անհրաժեշտ է հիվանդի արյան միայն մեկ կաթիլ: Արդյունքը կարելի է ստանալ 15 րոպեի ընթացքում, իսկ դրա հուսալիությունը 96% է:
Մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ փորձարկման ռեակտիվները հարմարեցված են պատվաստանյութերի համար, և առաջին հերթին `«Gam-COVID-Vac»-ի («SputnikV») համար:
Ըստ Rapid Bio-ի համահիմնադիր Սեմյոն Պոկացկիի՝ ցանկացած մարդ կարող է ստուգվել առանց բժիշկների, տանը: Թեստի հավաքածուն պարունակում է. սպիրտային անձեռոցիկ, ստերիլ ժապավեն և կաթոցիչներ` բիո նմուշ վերցնելու համար:
Փետրվարի սկզբին «Ռոսպոտրեբնադզոր»-ը գրանցել է այդ էքսպրես-թեստը, որը տալիս է չորս անգամ ավելի արագ արդյունք, քան PCR թեստերը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը