ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թեհրանը Բաքվին է հանձնել սահմանին գտնվող ամբարտակի հյուսիսային մասը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

bigasia.ru-ն գրում է, որ Թեհրանը Բաքվին է հանձնել Արաքս գետի վրա գտնվող Իրանի հետ սահմանի երկայնքով գտնվող ամբարտակի հյուսիսային մասը: Այս մասին հաղորդել է Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը:

«Երկկողմ բանակցություններ են անց կացվել երկու երկրների սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալների մակարդակով: Հանդիպման արդյունքում ադրբեջանական կողմին է հանձնվել Արաքս գետի վրա գտնվող համատեղ ամբարտակի հյուսիսային մասի անվտանգության  ապահովումը», - ասված է դեսպանության Twitter-ի պաշտոնական էջում տեղադրված հաղորդագրության մեջ:

Ամբարտակը, որի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել բանակցությունների արդյունքում, Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանի մաս է կազմում, որը ստեղծվել է դեռ 1982 թվականին: 1992-1994 թվականների զինված բախման ընթացքում Բաքուն կորցրել էր վերահսկողությունը Ղարաբաղի և հարակից յոթ շրջանների, այդ թվում՝ Ջեբրայիլի շրջանի նկատմամբ, որտեղ գտնվում է ամբարտակը: Իսկ վերջին ղարաբաղյան պատերազմից հետո Բաքուն վերականգնել է վերահսկողությունը Իրանի հետ սահմանի այն հատվածի վրա, որտեղ գտնվում է հիդրոէլեկտրակայանը: Դեկտեմբերի 23-ին Բաքուն և Թեհրանը վերջնական համաձայնության են եկել «Խուդաֆերին» հիդրոէլեկտրակայանի շինարարությունն ավարտելու վերաբերյալ, որը կարող է արտադրել 280 մեգավատ ժամ էլեկտրաէներգիա:

Նյութը հրապարակման պատրաաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular