Ադրբեջանը օկուպացված Արցախի տարածքում իրականացնում է «Խելացի գյուղ» առաջին պիլոտային նախագիծը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆinfoteka24.ru-ն գրում է, որ Ադրբեջանն իրականացնում է առաջին «Խելացի գյուղ» փորձնական նախագիծը Արցախի գրավյալ տարածքում՝ Իրանի և Հայաստանի սահմանին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքով` իսրայելական ընկերությունների նախագծի ներքո «Խելացի գյուղ» առաջին պիլոտային ծրագրի իրականացման վայր է ընտրվել Իրանի սահմանին գտնվող Ղարաբաղի հարավարևմտյան մասը (Զանգիլան):
Ակնհայտ է, որ պատահական չէ, որ իսրայելական ընկերություններն են նման ակտիվություն ցուցաբերում Իրանի սահմանին: Թեհրանը ուշադրությամբ հետևում է ադրբեջանա-իսրայելական դաշինքի գործողություններին և ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ: Մոտ ապագայում պետք է ակնկալել սահմանի անվտանգության ուժեղացում Իրանի հյուսիսարևմտյան սահմանին:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը