Կողբում հիմնվեց հավերժության պուրակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Կողբ» հիմնադրամի 7-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում այսօր՝ մայիսի 1-ի առավոտյան, Կողբի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Արժանապատիվ տեր Հրայր քահանա Բեջանյանի ձեռամբ մատուցվեց հոգեհանգստի կարգ՝ նվիրված հայրենիքի պաշտպանության համար նահատակվածներին: Ներկա էին Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքների վարչական ղեկավարները, համայնքապետերը և վերջին պատերազմի ընթացքում իրենց կյանքը նվիրաբերած հերոսների հարազատները և մերձավորները: Հոգեհանգստի կարգից հետո հերոսների հարազատները համայնքապետերի հետ միասին մեկնեցին «Զիկատար» անտառի ուսուցման կենտրոն, որտեղ էլ նոյեմբերյանցի 20 զոհված տղաների անուններով տնկեցին մայրի տեսակի ծառեր։ Փա՛ռք մեր բոլոր հերոսներին։
https://shamshyan.com/hy/article/2021/05/01/1185647/