ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլականների դեպքում անգամ ժամանակակից կրթությունը չի ձևավորել մոտիվացիայի ճիշտ համակարգ. Արմեն Գևորգյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր մայիսի 1-ն է։ Բոլորին շնորհավորում եմ Աշխատանքի օրվա կապակցությամբ։ Տոն, որը 90-ականներին կարող էինք կորցնել, երբ օբյեկտիվորեն երկիրը հայտնվել էր տնտեսական կոլապսում։ Աշխատանքը, որ պետք է ապահովեր հայերի բարեկեցությունն ու արժանապատիվ կյանքը, դարձել էր դեֆիցիտ։ Այս մասին տելեգրամյան իր էջում գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

«2000-ականների սկիզբը վերականգնեց մեր հույսը, որ արժանապատիվ աշխատանքով կարող ենք ապրել, ստեղծել ընտանիքներ և դաստիարակել նոր սերունդներ: Մի շարք նոր մասնագիտությունների և մասնագիտացումների ոլորտում Հայաստանը դարձավ տարածաշրջանային առաջատարը` ծրագրավորում և տեղեկատվական տեխնոլոգիաներ, հեռահաղորդակցություն, առողջապահություն, մշակող արդյունաբերություն և այլն։ Հենց այդ տարիներին երկիրը գոյատևման ռեժիմից անցավ զարգացման ռեժիմի։ Եվ այդ ամենի հիմքում աշխատանքն էր։

Հայերը միշտ էլ հայտնի են եղել իրենց աշխատասիրությամբ: Սերնդից սերունդ փոխանցել են իրենց ընտանեկան մասնագիտական ավանդույթներն ու հմտությունները։ Այսօր էլ, աշխարհի բոլոր հայտնի հայերը առաջին հերթին իրենց գործի ճանաչված վարպետներ են։ Ցանկացած հայի համար ամենակարևորն է` հնարավորություն ունենալ արժանապատիվ աշխատանքով ապահովել սեփական ընտանիքի բարեկեցությունն ու ձեռք բերել բարձր պատիվ։

Հասարակության հավաքական հիշողությունը հատկապես կարճ է դրական ձեռքբերումների հարցում: Հիշողության մեջ ավելի երկար և վառ է պահպանվում վատը, բացասականը։ Բոլոր լավ բաներն արդեն կարծես ձեռքբերումների քսակում են, և մարդիկ ուզում են ինչ որ բան ավելին ու նորը: Այսպես,  վերջին 3 տարիներին Նիկոլն ու նրա թիմը ոչ միայն շատերին հնարավորություն չտվեցին կուտակել նորը, այլ հասցրին նրան, որ ստիպված ենք վատնել նախկինում կուտակածը։ Վերջին երեք տարիներին մենք փաստացի ապրում ենք այն փողերով, որոնք չենք աշխատում. կամ ԵԱՏՄ վարորդներին խաբելով բյուջեն ենք լցնում, կամ էլ մեծ վարկեր ենք վերցնում ու ավելացնում պետական պարտքը։

Նորմալ չէ, երբ երկրի քաղաքական էլիտայի ողջ վերնախավը ստանում է մեծ պարգևավճարներ ու աշխատավարձեր` միաժամանակ հանրության մնացած հատվածի համար չստեղծելով զարգացման նոր հնարավորություններ։ Սա պարզապես օրինակ է այն բանի, թե ինչու յուրաքանչյուր աշխատանք չէ, որ պատիվ է բերում: Յուրաքանչյուրը պետք է իր գործով զբաղվի։ Նիկոլականների դեպքում անգամ ժամանակակից կրթությունը չի ձևավորել մոտիվացիայի ճիշտ համակարգ: Ցավոք, աշխարհի համար դարձել ենք օրինակը նրա, թե ինչպես կարող է պետական մեքենան  անտաղանդ և պոպուլիստ գործիչների համար վերածվել մարզասարքի։

Միակ բանը, որը մեզ կօգնի դուրս գալ այս իրավիճակից, այն է, որ երկրում վերից վար աշխատեն կոմպետենտ և գրագետ մարդիկ` յուրաքանչյուրն իր տեղում` նվիրված իր կոչմանը և գործին: Որոնք երբեք չպետք է խուսափեն նորից, մշտապես կկատարելագործեն իրենց գիտելիքները, կուսանեն նոր լեզուներ և կբացեն նոր՝ արժանապատիվ հնարավորություններ բոլորիս համար:

Խաղաղություն, աշխատանք, Հայաստան»,- գրել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular