ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրացի սահմանապահները հետ՝ Ռուսաստան են ուղարկել զրահաբաճկոններով բեռնատարները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանի սահմանապահներն այդպես էլ չեն թույլատրել Ռուսաստանի տարածքից Հայաստանի համար նախատեսված զրահաբաճկոնների խմբաքանակով բեռնատարների անցումը Հայաստան։ Sputnik Արմենիայի տվյալներով՝ դրանք հետ են ուղարկել Ռուսաստան։

Ավելի վաղ Լյուդմիլա Մանուկյան անունով օգտատերը Facebook-ում հայտնել էր, որ մեկ ամսից ավելի է, ինչ զրահաբաճկոններով երկու բեռնատարները գտնվում են ռուս-վրացական սահմանի չեզոք գոտում՝ Վերին Լարսի անցակետում: Նա նշել էր, որ մարտի 5-ին բեռնատարներն ուղարկվել են Մոսկվայից։ Մարտի 28-ին անցակետում վրացի սահմանապահները վարորդներից առգրավել են բոլոր փաստաթղթերը։

Այն ժամանակ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում վարորդներից մեկը հայտնել էր, որ հարցը գործնականում լուծված է և շուտով բեռնատարները կարող են շարժվել դեպի Հայաստան։

Մեկ այլ վարորդ հաստատել է, որ մոտ մեկ ամիս է՝ անցակետում է գտնվում։ Տղամարդու խոսքով` նրանց կանգնեցրել են վրացի սահմանապահները՝ նշելով, որ բեռը «հատուկ նշանակության ապրանք» կատեգորիայի մեջ է, որի անցման համար անհրաժեշտ է երկրի պաշտպանության նախարարության թույլտվությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular