ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մասնագետը ներկայացրել է զարկերակային ճնշումն առանց դեղորայքի կարգավորելու ամենապարզ միջոցը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Զարկերակային բարձր ճնշումը շատ տարածված խնդիր է, որը համարվում է սրտի նոպաների, գլխուղեղի կաթվածի, անոթալայնանքի, կոգնիտիվ գործառույթների թուլացման ու երիկամային անբավարարության զարգացմանը նպաստող հիմնական գործոններից մեկը։ Այս հիվանդության դեպքում սովորաբար նշանակվում են զարկերակային ճնշումը կարգավորող դեղամիջոցներ, սակայն դրանք կարող են հանգեցնել մի շարք կողմնակի բարդությունների, այդ թվում՝ անքնության, ոտքերի ջղաձգումների, գլխապտույտների և այլն։ 

Նման տհաճ բարդություններից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս փորձել կարգավորել զարկերակային ճնշումն առանց դեղորայքի և կանխել հետագա տատանումները, ինչը թույլ կտա խուսափել և՛ դեղամիջոցների, և՛ զարկերակային բարձր ճնշման վնասակար ազդեցությունից։

Ռուս բժիշկ Տատյանա Ռոմանենկոն m24.ru-ի հետ զրույցում ներկայացրել է ճնշման ցուցանիշներն առանց դեղորայքի կարգավորելու ամենապարզ միջոցներից մեկը՝ շեշտելով, որ մինչև 140/90 մմ/սս ցուցանիշին հասնելը (զարկերակային գերճնշման առաջին փուլ) զարկերակային ճնշումը կարելի է հեշտությամբ կարգավորել բնական ճանապարհով։

Մասնագետի խոսքով՝ արյան ճնշման կարգավորման և հետագա տատանումների կանխարգելման համար հարկավոր է առաջին հերթին կարգավորել քաշը, կարգավորել սննդակարգը, սահմանափակել աղի գործածությունը, կարգավորել օրվա ռեժիմն ու ապահովել բավարար հանգիստ։

Բացի այդ, բժիշկը շեշտում է, որ ճնշման նվազեցման համար հարկավոր է որոշակի մակարդակի ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել։ Ընդ որում՝ հատկապես կարևոր են անաերոբային վարժություններն ու քայլքը։ Մասնագետի խոսքով՝ այս պարզ միջոցների ձեռնարկումը կարող է շատ արդյունավետ լինել զարկերակային ճնշման կարգավորման հարցում, սակայն եթե անգամ այս միջոցների ձեռնարկումը չի օգնում կարգավորել ճնշումը, ապա հարկավոր է դիմել մասնագետին՝ դեղորայքային բուժման նշանակման համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular