ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանկային քարտով վճարումներ կատարելիս, վճարային քարտն օգտագործելիս մի շարք կանոների պետք է հետևել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վճարային քարտը նույնքան կարևոր է և նույնքան գաղտնի տվյալներ է պարունակում, որքան, օրինակ, ձեր անձնագիրը, ուստի պետք է կանխել դրանց կորզման ռիսկերը և հետևել անվտանգության մի շարք կանոնների։

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Abcfinance.am–ից, որը ստեղծվել է ՀՀ կենտրոնական բանկի  կողմից, որպես ֆինանսական գիտելիքների և հմտությունների ուժեղացման հանրամատչելի ուղի։

Վճարային քարտն օգտագործելիս․

–Պարբերաբար ստուգե՛ք ձեր հաշվի քաղվածքը, համեմատե՛ք ունեցած անդորրագրերի տվյալների հետ: Սխալներ հայտնաբերելու դեպքում դիմե՛ք բանկին:

–Միշտ ձեր տեսադաշտում պահեք վճարային քարտը: Հիշե՛ք, որ ֆինանսական խարդախության համար ձեր քարտը ֆիզիկապես ունենալն արդեն բավարար է, ուստի այն չպետք է հայտնվի ուրիշների ձեռքում: Անգամ եթե, օրինակ, մատուցողն ասում է, որ POS տերմինալը հեռվում է, չի կարող մոտեցնել, նրա հետ մոտեցե՛ք POS տերմինալին և հսկե՛ք գործարքի իրականացման ողջ ընթացքը:

–Մի՛ գրանցեք քարտի հետ կապված տվյալները կասկած հարուցող վայրերում, կայքերում, ձևաթղթերում: Մանավանդ PIN կոդը ոչ ոք չպետք է իմանա՝ բացի ձեզնից:

–Քարտի կորստի կամ գողության դեպքում անմիջապես դիմեք բանկին, արգելափակեք այն, որպեսզի բացառեք այլ անձանց կողմից ձեր գումարների օգտագործումը: Քարտը գտնելու դեպքում կարող եք ապաարգելափակել քարտը, որը կարող է լինել վճարովի: Մնացած դեպքերում պետք է քարտը պետք է վերաթողարկվի, ինչը հիմնականում վճարովի ծառայություն է:

–Քարտով վճարումներ կատարելիս նախապես ճշտեք, որ անհրաժեշտ գումարի չափով միջոցներ ունեք, այլապես հաշվին կձևավորեք բացասական մնացորդ: Հատկապես ուշադիր եղեք արտարժույթով գործարքներ կատարելիս. մինչև բանկի կողմից գործարքը ձևակերպելը, կարող է արտարժույթի փոխարժեքի տատանում տեղի ունենալ: Ապահովության համար ցանկալի է լրացուցիչ գումար թողնել հաշվին՝ այդ ռիսկը բացառելու համար:

Վճարային քարտերով գնումներ կատարելու վերաբերյալ

POS տերմինալները հնարավորություն են տալիս առևտրի և սպասարկման կետերում վճարումներ կատարելու, ինչպես նաև բանկերում դրամ կանխիկացնելու:

Դուք կարող եք վճարումներ կատարել այն խանութներում, ռեստորաններում, հյուրանոցներում կամ այլ սպասարկման կետերում, որտեղ առկա է ձեր քարտի վրա նշված վճարային համակարգի նշանը (պատկերանշանը/լոգոն) oրինակ` Visa կամ MasterCard:

Պատկերանշանը կարող է փակցված լինել խանութի, ռեստորանի, հյուրանոցի կամ այլ սպասարկման կետի դռան վրա կամ դրամարկղի մոտ:

Քարտով վճարում կատարելիս միշտ պահե՛ք քարտը Ձեր տեսադաշտում:

Մինչև PIN-կոդը հավաքելը ստուգե՛ք, որ գումարը ճիշտ լինի:

Ստուգե՛ք նաև անդորրագրի վրա նշված գումարի չափը:

Պահպանե՛ք անդորրագիրը, համեմատե՛ք քարտի ամսական քաղվածքի հետ (մանրամասները՝ Քաղվածք բաժնում):

Դուք կարող եք նաև հրաժարվել գնումից, եթե, օրինակ գումարը, սխալ է նշված: Այս դեպքում պահանջե՛ք, որ ձեր վճարումը չեղյալ համարեն և ձեզ տրամադրեն գործարքը չեղյալ համարելու անդորրագիր:

POS տերմինալի  միջոցով կարող եք գնումներ կատարել նաև առանց քարտը սպասարկողին փոխանցելու և PIN կոդ հավաքելու՝ պարզապես ինքներդ քարտը POS տերմինալին մոտեցնելով:

Այդ տեխնոլոգիան անվանվում է PayWave (Visa-ի քարտերի համար) և PayPass (MasterCard-ի քարտերի համար): Սովորաբար կիրառվում է գումարային սահմանաչափ, օրինակ՝ 10 000 դրամ, որից ցածր արժեքով գնումների համար կարող եք պարզապես մոտեցնել քարտը այն POS տերմինալներին, որոնց վրա կա նշանը:

Այս պարագայում ևս պետք է լինել զգոն, որպեսզի ձեր քարտից առանց ձեր իմացության չկատարվեն գործարքներ: Բանկոմատները՝ ավտոմատ գանձման մեքենաները, հնարավորություն են տալիս վճարային քարտից կանխիկացնելու գումարներ, կատարելու քարտից քարտ փոխանցումներ, կոմունալ վճարումներ, իմանալու քարտային հաշվի մնացորդը, ստանալու քարտային հաշվի քաղվածք և կենսաթոշակային անհատական հաշվի մասին տեղեկատվություն և այլն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular