ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ը մի քանի քաղաքական միավոր է նվիրել Ռուսաստանին Կովկաս-Սևծովյան տարածաշրջանում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

argumenti.ru-ն գրում է, որ  միջազգային քաղաքականության խելահեղ խճանկարը երբեմն շատ տարօրինակ նախշեր է գծում: Օրինակ ռուս-ամերիկյան հարաբերությունների դիմակայությունը: Փոխադարձ մեղադրանքներ բոլոր ամենալուրջ մեղքերի մեջ, պատժամիջոցներ, ակնհայտ ռազմական նախապատրաստություններ, թվում է մի քիչ էլ և կռիվ կլինի: Եվ ահա ԱՄՆ-ը մի քանի քաղաքական միավոր է նվիրել Ռուսաստանին Կովկաս-Սևծովյան տարածաշրջանում: Իրականում Բայդենի հայտարարությունը և Հայոց ցեղասպանության ճանաչումը դանդաղորեն սկսել է դուրս բերել Մոսկվային հարավային սահմանների ճգնաժամից: 

Նախ, հայերը, ովքեր գտնվում են ազգային խորը ճգնաժամի մեջ: Եվ հիմա ԵԽԽՎ-ում Հայաստանի առաքելության ղեկավարը հանդես է գալիս երկիմաստ հայտարարությամբ. նա մեղադրում է ԵԽԽՎ-ին Նավալնու կառնավալային ողբերգությանը չափազանց մեծ ուշադրություն դարձնելու մեջ, մինչդեռ Ղարաբաղը պաշտպանած մի քանի հարյուր հայ զինվորների և խաղաղ բնակիչների ճակատագրերը, որոնք չեն կարողացել տարհանվել, մնում է անհայտ: Հայտարարության հիմնական հաղորդագրությունը պարզ է. շարունակական ցեղասպանության ակնարկ, իսկ Նավալնու մասին բացասական հիշատակումը  Ռուսաստանի համար է: Դա նշանակում է, որ Հայաստանը որոշել է աջակցություն փնտրել Ռուսաստանից և այս անգամ ոչ հենց այնպես: Երևանը փող չունի, բայց պատրաստ է քաղաքական ծառայություններ մատուցել Մոսկվային:

Երկրորդ հերթին շուտով պետք է սպասել Էրդողանի ռևերանսներին Ռուսաստանի և Պուտինին ուղղությամբ: Թուրքական բազմաուղղվածության նոր շրջափուլը կրկին հանգեցրել է ռուս-թուրքական առանց այդ էլ տարօրինակ մերձեցման ուժեղացման։ Ուկրաինային ռազմա-քաղաքական օգնություն ցուցաբերելու պատճառով Ռուսաստանը որոշել է հարվածել Անկարային թուրքական հանգստավայրերի փակման պրակտիկայով, և այդ հարվածը շատ ցավալի է: Իսկ հիմա էլ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչումն է վերից ընկնել: Էրդողանի ռեժիմի գաղափարական խաբեության աստիճանը այնքան բարձր է, որ նա ստիպված է պատասխանել նման հարձակմանը: Ավելի լավ պատասխան չկա, քան Մոսկվայի հետ կրկին մեծ բարեկամություն պատկերելը: Հիմնական հարցն այն է, թե արդյո՞ք Կրեմլը կկարողանա պատշաճ կերպով օգտագործել պահը, քանի որ ռուսական դիվանագիտությունը կարող է անկարող լինի գոնե որոշակի շահույթ ստանալ այդպիսի հաջող դասավորությունից:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular