ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղրղզստանը հայտնել է Տաջիկստանի կողմից իր տարածքի ուղղությամբ կրակելու մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ղրղզստանի ազգային անվտանգության սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ Տաջիկստանի զինվորականները մայիսի 1-ին սկսել են կրակել ղրղզական տարածքի ուղղությամբ, հաղորդում է «Արմենպրես»-ը:

Նշվում է, որ կրակի թիրախում են հայտնվել բնակելի տները:

Ավելի վաղ սահմանապահ ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ սահմանին Տաջիկստանի կողմից ռազմական տեխնիկայի տեղաշարժ է նկատվել:

Հիշեցնենք, որ Տաջիկստանի հետ սահմանին զինված հակամարտության ժամանակ զոհվածների հիշատակին Ղրղզստանում մայիսի 1-2-ը սուգ է հայտարարվել: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է երկրի նախագահ Սադիր Ժապարովը։

«Ղրղզստանի Հանրապետության նախագահը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ Ղրղզստանի Հանրապետությունում 2021 թվականի մայիսի 1-2-ը հայտարարվել է ազգային սուգ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվում է պետության ղեկավարի հրամանագրում, ապրիլի 29-30-ը ղրղզա-տաջիկական սահմանին տեղի ունեցած զինված հակամարտության հետևանքով «բազմաթիվ զոհեր և տուժածներ կան ինչպես խաղաղ քաղաքացիների, այնպես էլ զինծառայողների շրջանում»:

Նշվում է, որ ազգային սուգի օրերին երկրի ամբողջ տարածքում, ինչպես նաև արտերկրում՝ դիվանագիտական և հյուպատոսական շենքերում, իջեցվելու են պետական դրոշները: Մշակույթի հիմնարկներին և հեռուստառադիոընկերություններին առաջարկվել է այս օրերին չեղարկել ժամանցային միջոցառումներն ու հաղորդումները, իսկ կառավարությանը ՝ «անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել զոհվածների ընտանիքներին և տուժածներին օգնություն ցուցաբերելու համար»։

Ղրղզստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ ապրիլի 29-ին Տաջիկստանի հետ սահմանին հակամարտության հետևանքով զոհվել է Ղրղզստանի 31 բնակիչ, տուժել է ավելի քան 120-ը: Զոհվածների հիմնական մասը քաղաքացիական անձինք են։ Բախումների ընթացքում երկրում այրվել կամ ավերվել են մի քանի տասնյակ շենքեր, այդ թվում՝ դպրոց, սահմանապահ զորամաս։ Հակամարտության գոտուց տարհանվել է մոտ 10 հազար խաղաղ բնակիչ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular