ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճանապարհային ոստիկանությունում գտել են «հայկական» պետհամարանիշների հետ կապված խնդիրների լուծումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

allcarz.ru-ն գրում է, որ 2020 թվականից Ռուսաստանի Ճանապարհային ոստիկանությունը լրջորեն սկսել է զբաղվել հայկական պետհամարներով մեքենաների տերերով, որոնք մինչ այդ պահը կարող էին անպատժելիորեն խախտել երթևեկության կանոնները՝ չվախենալով երթևեկության տեսախցիկների տուգանքներից: Ճանապարհային ոստիկանության ձեռնարկած կոշտ միջոցառումները պտուղներ են տվել, և շատ ավտոտերեր շտապել են ազատվել նման ավտոմեքենաներից: Արդյունքում, այս պահին Ռուսաստանում հայկական համարանիշներով ավտոմեքենաներ գրեթե չեն մնացել: Այդ մասին անձամբ հայտարարել է ՆԳ նախարար Միխայիլ Չերնիկովը:

Նրա խոսքով, Հայաստանից ռուսական ճանապարհներին մնացած մեքենաները հին ներմուծման են, և  Ճանապարհային ոստիկանությունը մշակել է այդ ավտոմեքենաների տերերին գրանցելու համակարգ, և այժմ նրանք այլևս չեն կարող խուսափել երթևեկության կանոնների խախտումների համար պատժելուց: Հաղորդվում է, որ եթե ինչ-որ մեկը Անդրկովկասում փոխադրամիջոց է գնում, այնուհետև բերում Ռուսաստան, ապա Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները վարորդի մասին բոլոր տվյալները անմիջապես մուտքագրում են տեղեկատվական բազա նման մեքենայի առաջին իսկ կանգառում: Դրանից հետո այդպիսի մեքենայի սեփականատերը արդեն չի կարող «անտեսանելի» մնալ երթևեկության տեսախցիկների համար, իսկ խատումների դեպքում նրանց հասցեով սկսվել են ուղարկվել «երջանկության նամակներ»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular