ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (մայիսի 1)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Աշխատավորների համերաշխության, գարնան և աշխատանքի միջազգային օր, Ղազախստան՝
Ղազախստանի ժողովուրդների միասնության օր, ԱՄՆ՝ Լոյալության օր, Մանկական առողջապահության
օր, Իրավունքի օր, Հավայան կղզիներ՝ Հավայական պարերի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1912 - ծնվել է նկարչուհի Մարիամ Պետրոսյանը։
1930 - ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ լրագրող Վլադիմիր Աբրահամյանը։
1939 - ծնվել է ֆրանսիահայ երգչուհի Ռոզի Արմենը։
1920 - Երևանում և մի շարք այլ քաղաքներում տեղի են ունեցել հակակառավարական ցույցեր։
1978 - վախճանվել է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ խաչատրյանը։
1982 - վախճանվել է խորհրդային լեզվաբան, մոսկովյան ֆոնոլոգիական դպրոցի հիմնադիր Ռուբեն
Ավանեսովը։
1987 - ԽՍՀՄ-ում ուժի մեջ է մտել «Անհատական աշխատանքային գործունեության մասին» օրենքը։
1988 - Ստեփանակերտում մայիսմեկյան շքերթը վեր է ածվել ցույցի, որի մասնակիցները բարձրաձայնել են
Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու պահանջը։
1991 - ԱՄՆ-ի սենատը միաձայն որոշում է ընդունել, որով դատապարտել է ԽՍՀՄ-ի և Ադրբեջանի
կողմից Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի հայերի նկատմամբ իրականացված
բռնությունները։
2001 - Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում անցկացված «Շեյխի գավաթ»
ավանդական թվով երրորդ շախմատի մրցույթի սահմանած գավաթը նվաճել է Կարեն Ասրյանը:
2002 - ավտոմատ հրազենից արձակված կրակոցներով սպանվել է Արմավիրի մարզի Նորապատ գյուղի
գյուղապետ, 51-ամյա Զորիկ Բադալյանը: Ձերբակալվել է Նորապատի հարևան գյուղի՝ Ջանֆիդայի 35-
ամյա բնակիչ, նախկինում դատված Գագիկ Պետրոսյանը: Պատճառը եղել է գյուղի մերձակայքում գտնվող
շուկայի վերահսկողության շուրջ սուր առճակատումը:
2006 - Մոսկվայում տեղի է ունեցել Հարավկովկասյան երկաթուղու աբխազական հատվածի վերականգնման
հարցերով զբաղվող կոնսորցիումի ներկայացուցիչների հանդիպումը:
2007 - Ժողովուրդների բարեկամության ռուսաստանյան համալսարանում, զանգվածային ծեծկռտուք է
տեղի ունեցել հայաստանցի և ադրբեջանցի ուսանողների միջև, որի հետևանքով եղել են տուժածներ:
2010 - վախճանվել է հայ խորհրդային ֆիզիկոս-տեսաբան Ալեքսեյ Սիսակյանը։
2015 - Մոսկվայի «Սպարտակի» հիմնական բաժնետեր և տնօրենների խորհրդի նախագահ Լեոնիդ Ֆեդունը
ակումբի ղեկավարներին կարգադրել է նոր թիմեր որոնել 25-ամյա կիսապաշտպան Արազ Օզբիլիսի և 27-
ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանի համար։
2018 - վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, «Իմ քայլը» շարժման առաջնորդ,
ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը չի ստացել բավարար թվով ձայներ և չի
դարձել վարչապետ: Իշխող ՀՀԿ-ից ընդամենը մեկ պատգամավոր է կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանին:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

305 - հին հռոմեական կառավարիչներ Դիոկլիտանը և Մակսիմիլիանը հրաժարվել են իշխանությունից։
1328 - համաձայն խաղաղության պայմանագրի՝ Անգլիան ճանաչել է Շոտլանդիայի անկախությունը։
1682 - Լյուդովիկոս 14-րդը մեծ շուքով բացել է Փարիզի աստղադիտարանը։
1707- միավորվել են Անգլիան և Շոտլանդիան՝ առաջացել է Մեծ Բրիտանիա պետությունը։                                                    1769 - վախճանվել է բրիտանացի ֆելդմարշալ, Վաթերլոոի ճակատամարտի հաղթող և Մեծ Բրիտանիայի
25-րդ և 28-րդ վարչապետ Արթուր Վելլինգտոնը։
1786 - Վիեննայում մեծ հաջողությամբ կայացել է Մոցարտի «Ֆիգարոյի Ամուսնությունը» օպերայի
պրեմերիան։
1840 - Անգլիայում շրջանառության մեջ են դրվել առաջին փոստային նամականիշները՝ սև մեկ
պեննիանոց և կապույտ երկու պեննիանոց արժեքներով։
1873 - վախճանվել է անգլիացի հետազոտող Դավիթ Լիվինգստոնը։
1884 - Չիկագոյում սկսվել է 10 հարկանի շենքի՝ աշխարհում առաջին երկնաքերի շինարարությունը։
1890 - առաջին անգամ մայիսմեկյան տոները նշել են Ավստրո-Հունգարիայի, Բելգիայի, Գերմանիայի,
Դանիայի, Իսպանիայի և եվրոպական այլ երկրների բանվորները։
1895 - ծնվել է խորհրդային պետական և կուսակցական գործիչ, ներքին գործերի նարկոմ Նիկոլայ Եժովը։
1899 - Գերմանիայում ստեղծվել է «Այնտրախտ» Ֆրանկֆուրտ ֆուտբոլային ակումբը։
- վաճառակետերում հայտնվել են ասպիրինի առաջին դեղահաբերը։
1909 - կանադական Օնտարիո պրովինցիայում ուժի մեջ է մտել «չոր օրենքը»։
1919 - Բավարիական Կարմիր բանակը պարտվել է, ընկել է Բավարական Խորհրդային Հանրապետությունը։
1924 - Խարկովում արտադրվել է առաջին խորհրդային թրթուրավոր տրակտորը՝ «Կոմունարը»։
1925 - Կիպրոսը հայտարարվել է բրիտանական թագի գաղութ։
1929 - ծնվել է կինոյի և թատրոնի լեհ դերասան Ստանիսլավ Միկուլսկին՝ Հանս Քլոսի դերակատարը։
1937 - ավարտվել է Մոսկվա-Վոլգա ջրանցքի կառուցումը։
1945 - ինքնասպանություն են գործել նացիստական հանցագործներ Պաուլ Յոզեֆ Գեբելսը և Հենրիխ
Մյուլլերը։
1948 - Ստեղծվել է Կորեայի ժողովրդադեմոկրատական հանրապետությունը։
1960 - Սվերդլովսկի տարածքում խփվել է ամերիկյան ՈՒ-2 հետախույզ-օդանավը, որի օդաչուն էր
Ֆրենսիս Պաուերսը։
1993 - Շրի-Լանկայի Կոլոմբո քաղաքում ահաբեկչական գործողության արդյունքում զոհվել է նախագահ
Ռանասինխ Պրեմադասան։
2019 - Նարուհիտոն դարձել է Ճապոնիայի նոր կայսրը, կեսգիշերին ավարտվել է կառավարման Հեյսեյ
դարաշրջանը եւ սկսվել է Ռեյվա նոր կառավարումը, ինչը նշանակում է «գեղեցկություն և
ներդաշնակություն»…
2020 - ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոր կորոնավիրուսը տարածվել է
Չինաստանում գտնվող լաբորատորիայից, իսկ ԱՀԿ-ն Չինաստանի գործակալ է:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular