ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները փակուղի են մտել․ «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Տեւական ժամանակ է, ինչ լուրեր են շրջանառվում այն մասին, որ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները փակուղի են մտել: «Ժողովուրդ» օրաթերթն իր աղբյուրներից պարզեց, որ անգամ նիստեր չեն գումարվում։ Տեղեկացնենք, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ին ստորագրված եռակողմ փաստաթղթով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման նպատակով ՌԴ նախագահ Պուտինի առաջարկով ստեղծվել էր եռակողմ աշխատանքային խումբ՝ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ։ Խմբի առաջին նիստը կայացել է հունվարի 30-ին, երկրորդը՝ փետրվարի 6-ին։ Հայկական կողմից խումբը նախագահում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Ժողովուրդ» օրաթերթը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից հետաքրքրվեց՝ ինչու աշխատանքային խմբի կողմից նիստեր չեն անցկացվում, արդյոք փակուղում են քննարկումները։ Մեր հարցին ի պատասխան՝ փոխվարչապետը կարճ պատասխանեց. «Մենք թվով 5 նիստ ենք անցկացրել։ Փակուղի չի մտել, փորձագետներն են աշխատում»։ Ի դեպ, դեռեւս մարտի 24-ին խորհրդարանում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով տարածաշրջանում կոմունիկացիայի ապաշրջափակմանը, նշել էր. «Մենք պլանավորել էինք դուրս գալ մի զեկույցի մինչեւ մարտի մեկը, բայց դա հնարավոր չեղավ, որովհետեւ աշխատանքները ցույց տվեցին, որ ունենք հավելյալ փորձագիտական աշխատանքների անհրաժեշտություն, որոնց ավարտին պես կքննարկենք հնարավոր որոշումների շրջանակը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular