ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես լրագրողը փչացրեց գլխավոր դատախազ Արթուրին. Գագիկ Համբարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բրավո... Լրագրողը ուղղակի փչացրեց գլխավոր դատախազ Արթուրին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գագիկ ՀԱմբարյանը:

«Դավաճան Նիկոլի գրպանային այս կերպարը կապիտուլյանտին պաշտպանելու համար կարող է խելացի դեմքով հիմարություններ արտաբերել...

Ըստ դատախազի պարզվում է, վարչապետի աթոռը զբաղեցնողի իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը քրեական գործերին միջամտելիս որպես վարչապետի խորհրդական չի գործել ու դա եղել է բարի կամքի դրսևորում...

"Կարգավիճակը չի խոչընդոտում մարդկանց խորհրդատվություն իրականացնելու",- հայտարարեց Արթուրը՝ փորձելով արդարացնել Նիկոլի խորհրդական Աննայի վերաբերյալ խայտառակ բացահայտումները՝ կապված վերջինիսկ կողմից քրեական գործերի քննություններին միջամտելուն և ուղղորդելուն...

Հիշեցնեմ, որ Արթուրը, ըստ Գյումրիում տարածված լուրերի, ըստ ասեկոսեների, իր սանիկի՝ Լոռու մարզի ներկայիս դատախազ Կարենի միջոցով բավական մեծ գումարներ է ստացել ՇՊՀ նախկին ռեկտոր, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի նախկին ղեկավար Սահակ Մինասյանից և ամեն ինչ անում է, որ վերջինիս կողմից ՇՊՀ-ում գործած հանցագործությունները ծածկադմփոցի արվի և չբացահայտվի...

Ուղիղ երեք տարի դատախազությունը և երկու տարի է ՀՔԾ-ն չեն կարող բացահայտել, որ Սահակ Մինասյանը ինչպես է կեղծ լիցենզիաներով կրթական ծրագրեր մատուցել, ինչպես է գրադարանի գրքերը մակուլատուրա հանձնելու դիմաց նույն վատահամբավ Սահակը երկու տարբեր ակտեր տրամադրել ԿԳՆ-ին և քննիչներին, որքա՞ն գումար է ծախսվել դահլիճի վերանորոգման համար, ինչու՞ է 1,5 միլիոն դրամի փոխարեն Երիտասարդական հիմնադրամին փոխանցվել 6 միլիոն դրամ և ու՞ր են գնացել այդ գումարները, ինչպես է ՆՈՐԿԵՆՏ ծրագրով կեղծ մրցույթներ անցկացվել և գրպանվել միլիոնավոր դրամներ, ինչպես է տխրահռչակ Սահակը բուհում ապօրինի բացել բուլկու և կարկանդակի արտադրամաս, ինչպես է Սահակը որպես աշխատողներ գրանցել մարդկանց, որոնք որևէ կապ չունեն ՇՊՀ-ի հետ, բայց նրանց անունով աշխատավարձներ են դուրս գրվել, որքան իրականում արժի Սահակի կողմից այդ ժամանակ 30 հազար դոլարով գնված դիզելային գեներատորը, ինչպե՞ս են անցկացվել երկու աուդիտները, որոնց դիմաց Սահակն աուդիտորներին վճարել է 6 միլիոն դրամ, երբ 2019 թ-ի գարնանը անցկացված մեկ աուդիտի համար վճարվել է ընդամենը 885 հազար դրամ և այլն...

Ըստ Գյումրիում տարածվող լուրերի, ըստ օդում կախված լուրերի, վերը նշված հանցագործությունները դատախազ Արթուրը և ՀՔԾ պետ Սասունը "թաքցնում" են, քանի որ կաշառված են Սահակ Մինասյանի կողմից...

Ի դեպ, Արթուր, մի խորհուրդ տամ, բարի կամք դրսևորի և եթե ամոթ ունես, ռադդ քաշի գլխավոր դատախազի պաշտոնից...»,- գրել է Համբարյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular