ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ողջունելի է, որ ընդդիմությունը միաբևեռ չէ, բայց հաղթելու է նախագահ Քոչարյանի թիմը. Արա Վարդանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ես ամենևին էլ մտավախություն չունեմ, որ ՀՀԿ-ի և «Հայրենիք» կուսակցության կողմից ստեղծվելիք դաշինքը միտված է մինչ այժմ ընդդիմության առաջնորդ համարվող Ռոբերտ Քոչարյանի ձայների փոշիացմանը։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Վարդանյանն՝ ընդգծելով, որ այդ առումով ընդդիմադիր դաշտում դաշինքները արդեն ձևավորվում են։ «Մեկ դաշինքի մասին երեկ հայտարարվեց, նախագահ Քոչարյանի շուրջ ձևավորված դաշինքի մասին, կարծում եմ, շուտով կհայտարարվի։ Պետք է հասկանալ, որ ընտրազանգվածը միաբևեռ չէ և մարդիկ պետք է ունենան հնարավորություն ընտրելու։ Այդ առումով, կարծում եմ, որ ողջունելի է, որ մեկ բևեռ չի լինելու ընդդիմությունը այլ երկու բևեռ է ներկայացված լինելու։ Ամեն դեպքերում՝ կարծում եմ, այս ընտրություններում հաղթելու հնարավորություն ունի հենց նախագահ Քոչարյանի թիմը»։

Վարդանյանը տեղեկացրեց, որ ինքը նույնպես Ռոբերտ Քոչարյանի թիմում է, թեև ամենայն հավանականությամբ՝ նախընտրական ցուցակում նրան թերևս չենք տեսնի։
Դիտարկմանը, թե ՀՀԿ-ն նախորդ ընտրություններին չհաջողեց հաղթահարել 5 տոկոսի շեմը, հիմա ինչ արդյունք կարելի է ակնկալել՝ նա պատասխանեց, որ ինչպես ՀՀԿ թիմը, այնպես էլ ինքը կարծում է, որ 2018 թ-ի ընտրություններին եղել են բավական լուրջ կեղծիքներ, ինչի արդյունքում ՀՀԿ-ն չի հայտնվել խորհրդարանում, սակայն այդ ամենը կկարողանանք պարզել և քրեաիրավական գնահատական տալ՝ միայն իշխանափոխությունից հետո։

«Ի վերջո, հիմա պետք է հասկանալ, որ խոսքը չի գնում որևէ ուժի վերադարձի մասին, խոսքը գնում է հայրենիքի փրկության մասին և գաղտնիք չէ, որ ՀՀԿ-ն, լինելով ամենակայացած կուսակցություններից մեկը, պետք է ունենա իր ուրույն դերը՝ իր կադրային, մասնագիտական թիմով»։

Անդրադառնալով Քոչարյանի թիմում հայտնված նախկին ՀՀԿ-ականների և ՀՀԿ-ի ներկա թիմի միջև հնարավոր դեբատների, բանավեճերի հնարավորությանը՝ նա նշեց, որ համոզված է, որ քաղաքական բոլոր դեբատները գալիք ընտրությունների ընթացքում՝ պետք է ուղղված լինեն, ոչ թե անցյալի քննարկմանը, այլ ապագային։ «Չեմ կարծում, որ ճիշտ է ընդհանրապես անցյալի մասին խոսելը։ Անցյալի մասին խոսելիս՝ պետք է խոսել միայն կապիտուլիանտի մասին, քանի որ նրա անցյալը ոչ վաղ անցյալ է և այդ անցյալը 5000 երեխաների արյուն է։ Այ, դրա մասին կարելի է խոսել։ Բայց բանավեճեր ՀՀԿ-ի և նախագահ Քոչարյանի թիմի ներկայացուցիչների միջև, ես չեմ պատկերացնում։ Հո չեն բանավիճելու անցյալի մասին, հիմա խոսքը գնում է երկիրը փրկելու մասին։ Դրա համար բանավեճը պետք է լինի կառուցողական և ապագային վերաբերող։ Թե ինչ փոփոխություններ է տեսնում այս կամ այն թիմը, օրինակ, տնտեսության զարգացման, Արցախի ապագա կարգավիճակի հարցում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular