ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մասնագետը նշել է՝ օրական որքան ջուր է հարկավոր մարդու օրգանիզմին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ջուրը կենսական նշանակություն ունեցող հեղուկ է, առանց որի մարդու օրգանիզմում տեղի ունեցող կարևորագույն գործընթացները պարզապես կանգ կառնեն, ուստի օրվա ընթացքում բավարար քանակությամբ ջուր խմելը շատ կարևոր է։ Այնուամենայնիվ քչերին է հայտնի, թե որքան ջուր է հարկավոր խմել օրգանիզմն ինչպես հարկն է խոնավացնելու համար։ 

Ինչպես նշել է հանրահայտ բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը, օրվա ընթացքում բավարար ջուր խմելու համար հարկավոր է առաջին հերթին հետևել օրգանիզմի պահանջներին ու ծարավի զգացման առկայությանը։ Մասնագետի խոսքով՝ սովորաբար մարդու օրգանիզմն օրվա ընթացքում 1600 մլ հեղուկ է կորցնում, մինչդեռ սննդի հետ ստանում է միայն 1200 մլ հեղուկ։

«Այդ ցուցանիշների միջև տարբերությունը 400 մլ է, իսկ ոմանց մոտ 500 մլ։ Այդքան հեղուկ է կենսականորեն անհրաժեշտ մեր օրգանիզմին», – նշել է մասնագետը՝ շեշտելով, որ այդ պակասը կարելի է լրացնել ինչպես ջրի, այնպես էլ թեյի, սուրճի և անգամ գինու միջոցով։

Անհրաժեշտ այդ քանակությունից ավել ընդունված հեղուկն օրգանիզմից դուրս է բերվում երիկամների միջոցով, իսկ այս օրգանների գործառույթների վատթրացումը կարող է խանգարել հեղուկի ակտիվ դուրսբերմանը, ինչն էլ կդառնա այտուցների պատճառ։

Մասնագետը նաև ընդգծել է, որ օրգանիզմի ջրի ու աղի հաշվեկշիռը միշտ բավական կայուն է, ուստի օրվա ընթացքում բավարար ջուր խմելու համար հարկավոր է առաջին հերթին վստահել օրգանիզմին և զգացողություններին, ինչպես նաև չնպաստել մեծ քանակությամբ հեղուկի գործածությանը աղի օգտագործման միջոցով։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular