ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այժմ հայ ժողովուրդը գերի է երկու քայքայիչ հոսանքների՝ նախկինների և ներկաների, գելխեղդների և գելերի ձեռքին․ Մարուքյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2018-ին «Ելք»-ի մեր գործընկերները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ընտրեցին ռևոլյուցիոն ճանապարհը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք ի սկզբանե որպես զարգացման մեթոդաբանություն ընտրել էինք էվոլյուցիոն ուղին, այսինքն՝ աստիճանական, առանց ցնցումների սահուն ընթացքը։

Չնայած այն հանգամանքին, որ ռևոլյուցիոն մոտեցումը կարճաժամկետ հաղթանակ տոնեց, միևնույն է, մենք մինչև վերջ հավատարիմ մնացինք մեր փիլիսոփայությանը, նույնիսկ երբ հոգեխանգարմունքից և անհամապատասխան պաշտոններից կուրացած նորանշանակ չինովնիկները ծաղրում և հեգնում էին երրորդ ճանապարհի կոնցեպտը։

Բայց կյանքը ցույց տվեց, որ մենք ճիշտ էինք, իսկ ասվածի ապացույցը՝ երրորդ ճանապարհի վերստին արդիական դառնալն է։

Այժմ հայ ժողովուրդը գերի է երկու քայքայիչ հոսանքների՝ նախկինների և ներկաների, գելխեղդների և գելերի ձեռքին։ Սրանցից և ոչ մեկը չի կարող և չի էլ փորձում դուրս բերել պետությունն աղետալի վիճակից։ Ընդհակառակը՝ նրանք ձգտում են իշխանության՝ զուտ իրար ոչնչացնելու, վրեժ լուծելու և բացարձակ հեգեմոնիայի հասնելու նպատակով։

Սա կործանարար ճանապարհ է, որի վերջնական հանգրվանը հայկական պետությունը վտանգավոր արկածախնդրությունների տանելն է։

Կանխատեսվող աղետից խուսափելու դեղատոմսը հայտնի է, դա երրորդ ճանապարհն է, որի միջոցով մարդիկ կարող են հրաժեշտ տալ բոլոր ներկաներին և նախկիններին, գելերին և գելխեղդներին, հերոսներին և դավաճաններին, կուռքերին և փրկիչներին։

Հայաստանն այլևս դիմանալու ռեուրսներ չունի, առավել ևս՝ Փաշինյանի և նախկինների անձնական դրամային։

Այս երկրին հանգստություն, ներդաշնակություն և միասնականություն է պետք. ներքին արնահոսություն հիշեցնող այս խառնաշփոթը պետք է սանձվի»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular