ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2018-ին Նիկոլ Փաշինյանն էր ասում, թե վարչապետը հրաժարականից հետո չի կարող պաշտոնավարել․ Գևորգ Դանիելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխանությունները փաստարկներ են բերում, թե չեն կարող ստեղծել իշխանության վակուում, դրա համար Նիկոլ Փաշինյանը պետք է շարունակի պաշտոնավարել․ վարչապետի պաշտոնավարումը դադարեցնելը երբեք չի կարող առաջացնել իշխանության վակուում, որովհետև գործող սահմանադրական մարմինը ոչ թե վարչապետն է, այլ Կառավարությունը։ Այս մասին «Վարչապետի հրաժարականով պայմանավորված ԺՊ-ի սահմանադրականությունը» թեմայով քննարկմանը հայտարարեց իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:

«Երկրորդ՝ եթե ասում ենք՝ անհնարինության դեպքում փոխվարչապետն ամբողջ ծավալով է իրականացնում վարչապետի լիազորությունները՝ առանց որևէ վերապահման, ապա այստեղ այդ խնդիրը բարձրացնելն ուղղակի տեղին չէ»,- շարունակեց նա։

Վերջինս ներկայացրեց այն փաստարկները, որոնք նշում է իշխանությունը՝ պարզաբանելով Փաշինյանի պաշտոնավարման շարունակումը։

«Մատնանշվում է Սահմանադրության 158-րդ հոդվածը, ըստ որի՝ վարչապետի հրաժարականի դեպքում կառավարության անդամները շարունակում են պաշտոնավարել։ Ասում են՝ ամեն ինչ պարզ է՝ Կառավարության անդամ է համարվում նաև վարչապետը, հետևաբար կարող է պաշտոնավարել։ Նաև նշում են՝ Սահմանադրությունը չի արգելում, անգամ ասում են՝ վարչապետը բարոյական իրավունք ունի շարունակել պաշտոնավարել»,- ասաց նա, ապա ընդգծեց, որ «կառավարության անդամ» եզրույթը մեկնաբանում են միայն տառացի, ինչը ճիշտ չէ։

«Տառացի մեկնաբանությունը, ըստ էության, ուղղակի միջոց է, որ մենք կարողանանք բացահայտել սահմանադրի բուն նպատակը, բայց պետք է նկատի ունենալ, որ եզրույթները կենցաղում բոլորովին այլ նշանակություն ունեն, քան իրավագիտության մեջ։ «Կառավարության բոլոր անդամներ» եզրույթը տարբեր իմաստներով է օգտագործված։ Մի դեպքում կարող է օգտագործվել՝ նկատի ունենալով նաև վարչապետին, բայց բոլոր այն դեպքերում, երբ կա հրաժարական և թափուր պաշտոն, «կառավարության անդամ» եզրույթն ուղղակի չի կարող օգտագործվել»,-ասաց Դանիելյանը։

Անդրադառնալով 2018-ի ապրիլի 23-ի Սերժ Սարգսյանի հրաժարականին՝ Դանիելյանն ասաց, որ եթե զուտ ձևական-իրավական տեսանկյունից խնդրին մոտենանք, ապա օրենսդրությամբ սահմանված իմաստով հրաժարական չի եղել, եղել է հայտարարություն այդ մասին։ «Նաև՝ ներկայիս վարչապետն այդ ժամանակ հայտարարել է, որ իրավաբանները պնդել են, որ հրաժարականիր դեպքում չի կարող պաշտոնավարում լինել։ Բացի այդ, եթե ինչ-որ մեկի մտքով անցնում է սա գնահատել որպես ծայրահեղ անհրաժեշտություն, ես համարում եմ անհիմն։ Միջազգային փորձում եթե եղել են իրավիճակներ, որ պաշտոնավարումը շարունակել են, հաշվի են առել տվյալ իրավիճակը, երկրի հանրային շահերն ու այդ շահերին ծառայելու հնարավորությունը»,-ասաց Գևորգ Դանիելյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular