ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ` Մոլոտովի կոկտեյլ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բոցավառվող հեղուկով շիշը կոչվում է Մոլոտովի կոկտեյլ և այն օգտագործել են ԽՍՀՄ-ում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Անգամ աշխարհի այլ երկրներում են այդ նռնակը կոչում Մոլոտովի կոկտեյլ: Նշենք, որ Մոլոտովը եղել է ԽՍՀՄ-ի արտգործնախարար և ոչ մի առնչություն չունի այդ նռնակի հետ: Բանն այն է, որ ընդանրապես սկզբից ոչ թե խորհրդային բանակն է այն օգտագործել՝ այլ հակառակը այն օգտագործվել է խորհրդային զինվորների և տանկերի դեմ 1939 թվականի խորհրդա-ֆիննական պատերազմի ժամանակ: Եվ հենց Ֆիններն էլ այդ բոցավառվող նռնակը անվանել են «կոկտեյլ Մոլոտովի համար», քանի որ հենց Մոլոտովն է վարել բանակցություններ ֆինների հետ: Այն ժամանակ Հելսինկին ռմբակոծվում էր Խորհրդային ավիացիայի կողմից և աշխարհի երկրները մեղադրում էին ԽՍՀՄ-ին: Ի պատասխան դրան արտգործնախարար Մոլոտովը հայտարարել էր, որ խորհրդային ռմբակոծիչները ոչ թե ռումբեր են գցում քաղաքի վրա՝ այլ հաց սոված ֆինների համար: ֆինները անմիջապես խորհրդային կասետային РРАБ-3 ռումբը  կոչել են «Մոլոտովի հացաման», իսկ փոքր ռումբերը «Մոլոտովի հացեր»: Նույն անոլոգիայով, երբ ֆինները սկսել են օգտագործել Կորիայի կայազորի կապիտան Կուինտիննենի ստեղծած «վառվող շշեր»-ը այն վերանվանել են «կոկտեյլ Մոլոտովի համար»: Կապված լրագրողի կատարած սխալ թարգմանության հետ, հետագայում անգլիացիները փոխառնելով անվանումը, դրանք սկսել են կոչել «Մոլոտովի կոկտեյլ»:

Ֆիննական «Մոլոտովի կոկտեյլ»-ները պատրաստվել են օղու գործարանում: Սկզբից դա եղել է սովորական բենզինով լցված շիշ, շշի բերանին ամրացված լաթի կտորով: Սակայն այդ տեսքով այն էֆեկտիվ չի եղել, քանի որ վառվող շիշը ձեռքին զինվորը շատ նկատելի թիրախ է, իսկ նպատակին նետվածը անգամ մեծ վնաս չի հասցրել, քանի որ բենզինը անմիջապես ներքև է հոսել և նպատակակետին քիչ վնասել: Կուինտիննենը հրավառ հեղուկի կպչողունակությունը ավելացնելու համար բենզինին մազութ է խառնել, իսկ լաթի կտորը փոխարինել է սովորական լուցկու երկու հատիկներով, որոնք վառվել են մեկ րոպե: Հենց դա էլ անվանվել է «կոկտեյլ Մոլոտովի համար»:

Որպես զենք՝ վառվող հեղուկներով լի տարողությունների օգտագործումը իրականում ավելի հին պատմություն ունի: Մոտավորապես նմանատիպ զենք օգտագործել են դեռևս հին հույները և նրանց մոտ դա կոչվել է «հունական կրակ»: Նման զենք օգտագործել են Կուբայում 1895 թվականին անկախության համար մղված պատերազմում: Անգամ հայտնի է օգտագործման կոնկրետ ամսաթիվը՝ 1895 թվականի հուլիսի 20: Այն ժամանակ կուբայական ապստամբները օղակել էին Բայրե բնակավայրում գտնվող իսպանական կայազորը և պահանջել են հանձնվել, կամ հակառակ դեպքում կօգտագործեն իրենց «նոր գաղտնի զենքը», որը և իրականացրել են: Ռուսական կայսրությունում 1915 թվականին ևս ստեղծվել են նմանատիպ զենքեր: Մոսկվայի թագավորական տեխնիկական ուսումնարանում ենթասպա Յուրևի կողմից ստեղծվել է «վառվող ռումբ» նախատեսված ինքնաթիռներից հակառակորդին ռմբակոծելու համար: Անգամ արտադրվել է որոշակի խմբաքանակ և ուղարկվել զորքեր, բայց դրանց օգտագործումը էֆեկտիվ չի եղել, քանի որ սովորական հողի վրա ընկած շշերը ավելի հաճախ չեն ջարդվում: 1936 թվականի իսպանական պատերազմի ժամանակ էլ են օգտագործվել վառվող հեղուկով լի շշեր: Իսպանական նացիոնալիստները այդ շշերը օգտագործել են հանրապետական բանակի Т-26 и БТ-7 տանկերի դեմ և շատ արդյունավետ: Նմանապես Խալխին Գյոլում և Խասան լճի մոտ խորհրդային տանկերի դեմ նմանատիպ զենք են օգտագործել ճապոնացիները: Նրանք անգամ հետևակի կազմում ունեցել են հատուկ 10-12 զինվորներից կազմված դասակներ, որոնք զինված են եղել վառվող հեղուկով լի շշերով: Ներկայումս Մոլոտովի կոկտեյլը կարելի է համարվել հեղափոխությունների զենք, որովհետև դա օգտագործում են ցուցարարները և ժամանակին Հայաստանը ևս անմասն չի մնացել դրանց օգտագործումից:

No description available.

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular