ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (ապրիլի 30)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ջազի համաշխարհային օր, Վիետնամ՝ Հաղթանակի օր, Իրան՝ Պարսից ծոցի ազգային օր, Մեքսիկա՝ Երեխայի օր, Ռուսաստան՝ Հրշեջի օր, Շվեդիա՝ Թագավորի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1941 – վախճանվել է նկարիչ և հասարակական գործիչ, Վանի հերոսամարտի հրամանատարներից մեկը հանդիսացող Փանոս Թերլեմեզյանը։

1951 - ծնվել է մանրէաբան Կարապետ Անդրանիկյանը։

1978 - ծնվել է հայ խորհրդային բժիշկ-վարակաբան Ռաֆայել Մանվելյանը։

1991 - ղարաբաղյան պատերազմի ժամանակ ԽՍՀՄ Կենտկոմի հրամանով սկսվել է «Օղակ» օպերացիան, որի ժամանակ խորհրդային բանակի և ադրբեջանական ՕՄՈՆ-ի ուժերը սկսել են հայ բնակչության արտաքսումը Ադրբեջանական ԽՍՀ Խանլարի շրջանի Գետաշեն և Մարտունաշեն գյուղերից։ Զոհվել են Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանության ղեկավար, Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը, Արաբո ջոկատի հրամանատար Սիմոն Աչիկգյոզյանը, Հրազդանի ջոկատի հրամանատար Հրաչ Դանիելյանը։

1993 – ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ընդունել է 822 բանաձևը, որը վերաբերել է Արցախյան ազատամարտին, և նախատեսել է հայկական ուժերի դուրս բերում Լեռնային Ղարաբաղի տարածքից։

2001  -Երևանում կայացել է Վիեննայի սիմֆոնիկ նվագախումբի համերգը, որը ղեկավարել է Լորիս Ճգնավորյանը:

2005 - Մայրաքաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ հայանքների առաջին ատյանի դատարանում ավարտվել է փետրվարի 4-ին մայրաքաղաքի Արցախի և Արին բերդ փողոցների խաչմերուկում («ՏԷՑ-ի կրուգ») տեղի ունեցած փոխհրաձգության գործով դատավարությունը: 

2006 - Կալիֆորնիայի Փասադենա քաղաքում հայերի միջև տեղի է ունեցել փոխհրաձգության, որի արդյունքում երեք ծանր վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոց:

2007 - ՀՀՇ վարչությունը հայտարարել է համամասնական ընտրակարգով խորհրդարանական ընտրությունների գործընթացից կուսակցության դուրս գալու մասին:

2012 - Երևանի Մաշտոցի պուրակում ոստիկանների և բնապահպանների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով 10-ից ավելի ակտիվիստներ ստացել են վնասվածքներ։

2018 - Ազգային ժողովում տեղի է ունեցել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը խորհրդարանականների հետ: Խորհրդարանի «Ծառուկյան» դաշինքը որոշել է միաձայն քվեարկել Փաշինյանի օգտին, իսկ Հանրապետական խմբակցությունը որոշել է չխոչընդոտել խորհրդարանում մյուս երեք ուժերի միասնական թեկնածուի ընտրությանը։

2019 - Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը։

2020 - Նիկոլ Փաշինյանը երեկոյան ուղիղ եթերում «խորհրդակցել» է  իր կրտսեր դստեր՝ փոքրիկ Արփիի հետ կոմունալ վճարների հարցով:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1642 - ծնվել է Ռուսաստանի ազգային հերոս, ռազմական և քաղաքական գործիչ Դմիտրի Պոժարսկին։

1722 - «New England Courant» թերթում առաջին անգամ հիշատակվել է Բիլիարդ խաղը։

1777 - ծնվել է գերմանացի մաթեմատիկոս, աստղագետ և ֆիզիկոս Կարլ Ֆրիդրիխ Գաուսսը։

1789 - ԱՄՆ-ի առաջին նախագահ է միաձայն ընտրվել Ջորջ Վաշինգտոնը։

1803 -ԱՄՆ-ը Ֆրանսիայից գնել է Ֆրանսիական Լուիզանիան՝ մեկ ակրը չորս ցենտով։

1838 - Նիկարագուան անջատվել է Կենտրոնաամերիկյան ֆեդերացիայից։

1854 - սկսել է գործել առաջին երկաթուղին Բրազիլիայում։

1871 - Արիզոնայի նահանգի Կեմպ-Գրանտ ֆակտորիայում տեղի է ունեցել սպանդ, որի արդյունքում զոհվել են 144 արիվայպա հնդիկներ։

1883 - ծնվել է չեխ գրող-երկիծաբան Յարոսլավ Հաշեկը։

1883 - վախճանվել է ֆրանսիացի նկարիչ, իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկը հանդիսացող Էդուարդ Մանեն։

1893 - ծնվել է Գերմանիայի արտգործնախարար (1938—1945) Իոհիմ ֆոն Ռիբենտրոպը։

1900 - ԱՄՆ-ը անեքսիայի է ենթարկել Հավայան կղզիները։

1941 - Բավարիայի դպրոցներում արգելվել է կրել խաչեր։

1945 - Ադոլֆ Հիտլերը և Եվա Բրաունը ինքնասպանություն են գործել։

1967 - ծնվել է էստրադային արտիստ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովը։

1970 - Վիետնամական պատերազմի ընթացքում ԱՄՆ-ի բանակը մտել է Կամբոջայի տարածք։

1975 - Սայգոնը գրավվել է հյուսիսվիետնամական զորքերի կողմից, որով ավարտվել է պատերազմը։

2009 - Ադրբեջանի Պետական Նավթային ակադեմիայում իրականացվել է մասսայական սպանդ՝ կրակոցներ։ Զոհվածների ընդանուր թիվը կազմել է 12 անձ։

2019 - Ճապոնիայի կայսր Ակիհիտոն հրաժարվել է գահից։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular