ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԺ արտահերթ ընտրությունները ենթադրում են ծախս, որն ավելի է խորացնելու պետբյուջեի՝ առանց այն էլ ծանր վիճակը, բայց դա տարբերակ է՝ ապիկարներին իշխանական աթոռներից քշելու համար․ Թադևոս Ավետիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները ենթադրելու են ծախս, որն ավելի է խորացնելու պետական բյուջեի՝ առանց այն էլ ծանր վիճակը, բայց եթե այս իշխանությունները չեն տալիս հրաժարական այն բազմաթիվ պատճառների համար, որ այսօր կան և չեն հեռանում իշխանական աթոռներից, ապա, թերևս, տեսանելի տարբերակներից մեկն ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումն է, որը կարող է դառնալ հնարավորություն՝ այս ապիկարներին իշխանական աթոռներից քշելու համար։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով արտահերթ ընտրությունների տնտեսական հետևանքներին։

«Այդ գումարը համադրելի չէ այն կորուստների հետ, որ մենք ունենք, մեր երկրից կապիտալ է փախչում, չկան ուղղակի ներդրումներ, մեր երկրի ազգային արժույթն արժեզրկվում է և հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճն արդեն միջինում 20-25 տոկոս է կազմում։ Այսպիսի պարագայում տնտեսական անկումը, բնականաբար, աճում է, պետական բյուջեի մուտքերն են կրճատվում։ Այն ծախսը, որ ընտրությունների վրա պետք է կատարվի, և այն կորուստները, որ մենք ամեն օր ունենում ենք, անհամադրելի են»,- նշեց նա՝ ընդգծելով նաև, որ ՀՀ-ն ու ժողովրդավարական պետությունը ներկայումս իրար հետ որևէ աղերս չունեն։

«Պետական բյուջեի եկամուտները նվազում են, ծախսերը՝ ավելանում, և դրա միակ պատճառը այսօրվա իշխանական խմբակն է, որն իր ձախողումներով, ապաշնորհությամբ, կասկածելի վարքագծով երկիրը հասցրել է այս վիճակին։ Ես վստահ եմ՝ այսօրվա իշխանությունը որքան ու որ ուղղություններով կարողանա, փորձելու է կեղծել ընտրությունները, վերարտադրվել, որովհետև սեղանին դրված են ՔՕ այնպիսի ենթադրյալ հոդվածներ, որոնք միայն բավարար են, որ ամեն գնով դիմեն կեղծիքների»,-ասաց Ավետիսյանը։

Նա նաև ընդգծեց՝ այնպես չէ, որ այս իշխանությունն ընտրությունների անցկացման դրական փորձ ունի, 2018-ին էլ, ըստ տնտեսագետի, ընտրակաշառքի հստակ դրսևորում էր։

«Լավ իմանալով, որ կեղծում են, ստում են, աջուձախ խոստումներ էին տալիս բոլոր սոցիալական խմբերին, դա ևս ընտրակաշառքի դրսևորում է։ Այս իշխանությունները մեր երկրի գոյության, զարգացման թիվ մեկ սպառնալիքն են, սեղանին դրված է պարզ բան՝ ունենա՞լ հայրենիք, թե՞ չունենալ։ Նրանց մնալու պարագայում հեռու չէ այն օրը, երբ մենք ուղղակի կհայրենազրկվենք և կբնաջնջվենք»,- ասաց նա։

Ըստ Ավետիսյանի՝ եթե չլիներ «Հայրենիքի փրկության շարժման» պայքարը, իշխանությունը որևէ պարագայում չէր որոշի անցկացնել արտահերթ ընտրություններ։

«Իրենց վերջին հույսն է, որ կարողանան վերարտադրվել կամ գոնե ԱԺ-ում ներկայացված լինել։ Ես համոզված եմ, որ դա չի ստացվելու․ ոչ միայն Նիկոլը, այլև «նիկոլիզմը» պետք է անհետ վերանա մեր իրականությունից, քանի որ դրա այլընտրանքը հայրենազրկումն է»,-ասաց Թադևոս Ավետիսյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular