ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պահում եմ խոստումս. չեմ մասնակցելու սպասվող արտահերթ ընտրություններին.Միքայել Մինասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Միքայել Մինասյանը  իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Հայաստանում հաստատված աղետն ու ճգնաժամը ընտրություններից հետո ոչ միայն չեն հանգուցալուծվելու, այլ ավելի են խորանալու։ Գոնե թե ես այդպես եմ կարծում։ Հայաստանն այսօր կարիք ունի լռության, քրտնաջան աշխատանքի ու համերաշխության։ Մինչդեռ Նիկոլի նախընտրական անբովանդակ ղժղժոցն ու ստի վրա կառուցած «ձայնաորսը», ինչի ականատեսն ենք արդեն, ավելի են խորացնելու խարխափող երկրի խնդիրները, ավելի են բևեռացնելու հասարակությունն ու խորացնելու են ներքաղաքական ճգնաժամը։
Ես պահում եմ խոստումս և հայտարարում եմ, որ չեմ մասնակցելու սպասվող արտահերթ ընտրություններին։ Իմ այդ որոշումն ունի մի շարք պատճառներ.
1. Ես միշտ ասել եմ, որ քանի դեռ Նիկոլ Փաշինյանը քաղաքականության մեջ է և չի տրվել «նիկոլիզմի» քաղաքական գնահատականը՝ իր քրեական հետևանքներով, ընտրությունների գնալը նշանակում է գիծ քաշել և դե ֆակտո ընդունել, որ հարցը քաղաքական է՝ բացառելով մնացած բոլոր ասպեկտները։ Իսկ ընտրության հաջորդ օրը եթե Նիկոլը մնա քաղաքականության մեջ և չհայտնվի բանտում, Հայաստանում հաստատվելու է էլ ավելի խորը ճգնաժամ։
2. Նիկոլի գլխավորությամբ ընտրությունների գնալը նշանակում է վերջնականապես ընդունել Հայաստանի ոչ ժողովրդավար իրականությունը և Նիկոլի խաղի կանոնները, որոնք անբարոյական են, ամբարտավան և օրեցօր փոխվում են՝ նրա օրվա քմահաճույքներով։
3. Նիկոլի և իր ծաղրածուների հետ մրցել ընտրություններում նշանակում է կա՛մ չընդունել, որ դու մրցում ես ազգի ու պետության դավաճանների հետ, կա՛մ ընդունել նրանց դավաճան լինելու փաստը, բայց անտեսելով դա՝ մտնել քաղաքական պայքարի մեջ։
4. Ես քաջատեղյակ եմ, թե ինչ են մտածում և խոսում իմ քաղաքական կերպարի մասին նախկին և ներկա իշխանություններն ու նախկին և ներկա ընդդիմությունները, որոնք նախընտրում են չտեսնել փաստերը՝ հիմնվելով սեփական վախերի և աշխարհընկալման վրա։ Այդ իսկ պատճառով որոշել եմ չմտնել այս ընտրական ցիկլ՝ վերջնականապես ապացուցելու, որ իմ պայքարը պետության համար էր՝ ո՛չ պաշտոնի կռիվ էր, ո՛չ էլ՝ անձնական շահի։
5. Ես չեմ մասնակացելու ընտրություններին, քանի որ գիտեմ, որ դա կարող է, մեղմ ասած, նեղացնել հականիկոլական իրական պայքարի մարտիկներին, որոնք մտածում են, թե լինելով Հայաստանում՝ իրենք են վարել իրական պայքարը և դրսից պայքարողը պետք է մնա ստվերում կամ աջակցողի դերում։ Հասկանում և հարգում եմ նման մոտեցումները։ Գիտակցում եմ, որ իմ ներկայությունը կարող է ստեղծել ավելորդ լարվածություն և խանդ հականիկոլական բլոկում՝ անկախ իմ կամքից։ Քանի որ իմ պայքարը միայն Նիկոլի և «նիկոլիզմի» դեմ է և հանուն փրկության, ապա շարունակելու եմ այն ամբիացիաների տոտալ բացակայության ձևաչափով՝ տալով պայքարելու հնարավորություն առանց ներքին մրցակցության։ Եվ քանի որ միավորումը չստացվեց, գոնե կքչանա սեգեմետավորումը և ռեսուրսների ջլատումը։
6. Մեկ անգամ ասել եմ, որ դաստիարակված մարդ եմ և գիտեմ հարգել մեծուփոքր՝ ոչ միայն տարիքային, նաև ըստ արաժանիքների։ Եվ այսօր հականիկոլական պայքարին այս կամ այն կերպ մասնակցում են մարդիկ՝ մասնավորապես առաջին, երկրորդ և երրորդ նախագահները, որոնց նկատմամբ անկախ գաղափարական համաձայնություններից կամ հակասություններից, ունեմ մեծագույն հարգանք և եթե իրենք մտածում են, որ իրենց պայքարի ձևն ավելի էֆեկտիվ է և իրենց ակտիվ ներգրավվածությունը պարտադիր է Հայաստանը փրկելու համար, այդ որոշումը արժանի է հարգանքի։ Ես լավ հասկանում եմ, որ նախագահների և նրանց սատարող ուժերի ուղիղ ներգրավվածությունը թույլ է տալու Նիկոլին իր դավաճանությունը քողարկել և հանրային դիսկուրը շեղել «նախկիններ-ներկաներ», «թալան-ասֆալտ» անիմաստ ուղղությամբ՝ նախընտրական պայքարը վերածելով շոուի։ Մեր հասարակության մի ստվար մասը շարունակում է ոտուձեռով գտնվել այդ թակարդում, ուստի ես չեմ կիսում նախագահների ռազմավարությունը, բայց չեմ էլ ուզում ենթարկվել այդ խաղի կանոններին և շարունակում եմ պնդել, որ Նիկոլի վարչապետությամբ, ընտրությունները Նիկոլի դեմ պայքարի ամենաէֆեկտիվ տարբերակը չեն։
Ընտրվեց Նիկոլի դեմ պայքարի այս ձևը՝ իմ կամքին և հորդորներին հակառակ։ Ես չեմ առաջադրվելու ընտրություններին, բայց շարունակելու եմ կռվել։ Ես ընտրությանը մասնակցելու կոչ եմ անում իմ համախոհներին ու ընկերներին՝ գնացեք ընտրության և ընտրեք ոչ Նիկոլին, ոչ դավաճանին։
Ես ընտրելու եմ այն ուժին, որը Հայաստանին պարգևելու է խաղաղություն, հանրային համերաշխություն և լավ կյանքի հույս։ Գնացեք ընտրության, եթե անգամ այդ ուժի հետ ունեցել եք կամ ունեք հակասություններ։ Արեք ձեր ընտրությունը ինչպես ես եմ դա անում՝ խոնարհությամբ, գիտակցված և հստակ իմանալով ում չպետք է ընտրել։
Մենք պարտավոր ենք չկործանվել։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular