ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին կձևավորվի չեզոք գոտի. ԱԱԾ տնօրենի տեղակալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ–լեյտենանտ Ստեփան Մելքոնյանն այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց Սյունիքի սահմանին ստեղծված իրավիճակը։

«Սյունիքում ռազմաքաղաքական իրավիճակը չենք կարող ասել, որ հանգիստ է և ռիսկեր ու վտանգներ չի պարունակում»,– ասաց նա։ Այս տեսակետից Սյունիքի բնակիչների մոտ վախի ու անհանգստության առկայությունը Մելքոնյանը բնական է համարում։

Ինչ վերաբերւմ է սահմանների հստակեցմանը՝ Մելքոնյանը արձանագրեց, որ սահմանի ողջ երկայնքով, ընդ որում` ոչ միայն Սյունիքում, պաշտպանական զորքերը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի կողմից դեռ դիրքավորված են մնում։

«Բնագիծը դեռ վերջնական կարգավորված չէ, որովհետև այսօր մենք ունենք 520 կմ բնագիծ, որտեղ ուղղակի դիրքավորված ոնց կայինք՝ այդպես էլ կանք։ Բայց դրա վերաբերյալ երկու պետությունների միջև ժամանակի ընթացքում, երբ որ արդեն ռազմաքաղաքական իրավիճակը կհանդարտվի, հնարավորություն կստեղծվի երկկողմանի հանձնաժողով ստեղծել, այդ հարցը քննարկման առարկա դարձնել, այդ ժամանակ արդեն կմոտենանք դելիմիտացիային, դեմարկացիային, նոր արդեն ավելի հստակ կլինեն մեր սահմանը, սահմանի հետ կապված հարցերը, ինժեներական կառույցները»,– ասաց նա։

ԱԱԾ փոխտնօրենը հայտնեց, որ կա այս բոլոր հարցերով զբաղվող հանձնաժողով, որի աշխատանքների մեջ է մտնում նաև չեզոք գոտու` սահմանային շերտի ապահովումը։

«Ամեն պետություն այդ սահմանային շերտը ձևավորում է իր տարածքի հաշվին, դուք ո՞նց կարող եք սահմանային շերտը ձևավորել հարևանի տարածքի հաշվին»,– ասաց նա` արձագանքելով լրագրողների դիտարկմանը, թե այդ գործընթացի արդյունքում Հայաստանը նոր տարածքներ կարող է զիջել։

Թե երբ տեղի կունենա սահմանի վերջնական հստակեցումն ու կարգավորումը՝ Ստեփան Մելքոնյանը դժվարացավ հստակեցնել` նշելով, որ դա կախված է նաև մեր հարևանների վարքագծից։ ԱԱԾ փոխտնօրենը, սակայն,  լավատես է՝ իրավիճակը կկարգավորվի։

Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմից հետո Արցախի որոշ շրջաններ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Դրանից հետո սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանների հստակեցման գործընթացը, ինչը խիստ դժգոհություն է առաջացրել Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների շրջանում։ 

Հատկապես բարդ իրավիճակ է Կապան-Գորիս ճանապարհահատվածի, ինչպես նաև մի քանի գյուղերի՝ Ճակատենի Դավիթ Բեկի, Որոտանի և Շուռնուխի, Ներքին Խնձորեսկի պատճառով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular