ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամեն պահի թուրքը կարող է մարդ տանի ճանապարհից. ԵԿՄ նախագահը` Սյունիքի սահմանի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպե՞ս է ապահովվում Սյունիքի սահմանի անվտանգությունը։ Այս հարցադրումով այսօր ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ–լեյտենանտ Ստեփան Մելքոնյանին դիմեց «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:

«Ես եղել եմ այնտեղ, ճանապարհը բաց է, սահմանի այն կողմում թուրքն է, այս կողմում` մենք, անհասկանալի իրավիճակ է։ էդ ժողովրդի անվտանգությունը ի՞նչ ձևով պիտի ապահովվի։ Այնտեղ ամեն պահի կարող է թուրքը մարդ տանի ճանապարհից»,– ասաց Միքայելյանը։

ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալը վստահեցրեց, որ Սյունիքի սահմանին տեղադրված են սահմանապահ զորքերի ուղեկալներ, ծառայությունն իրականացվում է, բնակչության անվտանգությունը` ապահովվում։

«Հասկանալի է, որ սահմանագծի վերջնական դելիմիտացիա իրականացված չէ, հակառակորդի կողմից էլ նույն վիճակն է, փաստաթղթով կանոնակարգված չէ։ Այստեղ շատ հարցեր են ծագում, որտեղ շատ օպերատիվ միջամտություն է պետք ու տեղում հարցերի կարգավորում»,– ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալը։

Մելքոնյանը նշեց, որ Գորիսից Կապան 21 կմ–անոց հատվածը սահմանի ամենաբարդ հատվածն է, որտեղ տեղակայված են նաև ռուսական սահմանապահ զորքեր։

«Եթե որևէ կոնֆլիկտային իրավիճակ է առաջանում, նրանց միջամտությամբ ադրբեջանական կողմի հետ հանդիպում է իրականացվում ու կոնֆլիկտի լուծման տարբերակներ են քննարկվում»,– ասսց նա։

Մելքոնյանի պատասխանը, սակայն չբավարարեց Սասուն Միքայելյանին։

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ նշեց, որ մտահոգությունը կա, ու հարցը պետք է շտապ կարգավորել։ Նա իր կողմից ԱԱԾ պաշտոնյային առաջարկեց սահմանի ամենավտանգավոր հատվածում շրջիկ հերթապահություն իրականացնել` ապահովելով քաղաքացիների անվտանգությունը մինչ հարցի վերջնական կարգավորումը։

Նիստին ներկա ՀՀ ԱԱԾ սահմապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանն էլ հայտնեց, որ վերջին օրերին Սյունիքի սահմանի առավել վտանգավոր 21 կմ–անոց հատվածում խստացվել են սահմանապահ վերակարգերը։

«Ներկա պահին քննարկում ենք ճանապարհի ողջ հատվածը տեխնիկական միջոցներով վերահսկողության տակ վերցնելու հարցը, որպեսզի չլինի գոնե 1 մետր չվերահսկվող տարածք»,– ասաց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular