ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարտվածի՞, թե՞ կոտրվածի լռություն. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի նախագահի երեկվա հայտարարությունը պետք է որ փոթորիկ առաջացներ մեր քաղաքական դաշտում, հանրային կյանքում, տներում, մեր սրտերում. պետք էր, որ խաթարեր մեր քիչ թե շատ բնականոն կյանքը, պետք է որ եթերը փոխած լիներ իր թեման և բոլոր հյուրերի թիվ մեկ հարցը դա պետք է լիներ։ Այս մասին հայտարարություն է տարածել Այլընտրանքային նախագծեր խումբը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Բայց նման ոչինչ չի եղել։

Արային Հարությունյանը ասել է, թե հոկտեմբերի սկզբից պատերազմի արդյունքն արդեն պարզ էր։

Սա նշանակում է, որ պետական մակարդակով 40 օր խաբել են ժողովրդին։ Սա նշանակում է, որ իշխանությունը 40 օր խաբել է, որովհետև վախեցել է ներքին հուզումներից ու խաբել է՝ միայն ու միայն  իշխանություն պահելու համար։

Սա նշանակում է, որ վարչապետ Փաշինյանի կոչերը՝ կամավորության, ջոկատներ կազմելու, տնից զրահաբաճկոն և սաղավարտ հայթայթելով պատերազմ մեկնելու բոլոր կոչերը մարդկանց միտումնավոր մահվան ուղարկել է նշանակում։

Եվ դա դարձյալ արվել է մեկ նպատակով՝ պատերազմի՝ արդեն հայտնի արդյունքը թատերականացված կոչերով հերոսամարտի վերածելու և սեփական իշխանությունը փրկելու համար։

Պարտված պատերազմը չի կարելի Սարդարապատ կոչել և հանուն սեփական իշխանության տասնյակ հազարավոր մարդկանց զոհել։

Արձագանքներ, որոնք պարտադիր են, բայց չկան

Անվտանգության խորհրդի բոլոր անդամները պարտավոր են  արձագանքել. չեն անելու։

ԱԱԾ-ը պարտավոր է սկսել քննություն. չի անելու։

Դատախազությունը պարտավոր է գործ հարուցել. չի անելու։

Ընդդիմադիր խմբակցությունները պարտավոր են ԱԺ-ում պրոցես սկսել. չեն անելու։

Ոչ ոք ոչինչ չի անելու։ Սա հասարակության անապատ է։

Բայց խոսքը պատմական պարտության  և հազարավոր կյանքերի մասին է։ Խոսքը Հադրութն ու Շուշին պահելու և զոհերի ու վիրավորների բազմաթիվ անգամներ ավելի փոքր թիվ ունենալու, բազմաթիվ անգամներ ավելի քիչ տեղահանվածներ ու կոտրված կյանքեր ունենալու մասին է։

Այսօրվա մեծ հանրային-քաղաքական լռությունն այս ամենակարևոր թեմայի շուրջ չի նշանակում, որ թեման փակ է։ Թեման բաց է անժամկետ, քանի որ մեր կրած կորուստները երկրին տվել են անժամկետ ու անչափելի վնաս։ «Ինչո՞ւ ժամանակին չդադարեցվեց պատերազմը» հարցը մի պահի պետք է ստանա պատասխան ու գնահատական՝ հանրային, քաղաքական, իրավական, մարդկային։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular