ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազատական (Լիբերտիրիանյան) կուսակցության երկու ակտիվիստներ լքել են Ռուսաստանը` քաղաքական ճնշման հետևանքով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

og.ru-ն գրում է, որ Ռուսաստանում չգրանցված «Ազատական» կուսակցության նախագահ Յարոսլավ Կոնևը և կուսակցության մամուլի քարտուղար Ալեքսանդր Գուդը հեռացել են Ռուսաստանից  քաղաքական հետապնդումների պատճառով: Այդ մասին «Նովայա Գազետա»-ին պատմել է «Քաղաքացիական հասարակության» մամուլի քարտուղար Եգոր Իլյուշկինը: Ակտիվիստներն ասել են, որ վախենում են քաղաքական ճնշումներից և «մեկ օրով» բանակ զորակոչվելուց:
Յարոսլավ Կոնևը Վրաստան է մեկնել զորակոչման մասին ծանուցագիր ստանալուց և կալանավորվելուց հետո, որի  ժամանակ անվտանգության աշխատակիցները նրանից հարցրել են ահաբեկչության և ծայրահեղականության մասին: Ակտիվիստը վախենում է, որ նրան կարող են բանակ տանել «մեկ օրով», ինչպես դա արվել էր Ալեքսեյ Նավալնու գործընկեր Ռուսլան Շավեդդինովի հետ: Վերջինիս առևանգել էին անվտանգության ուժերը, որից հետո ուղարկել Նոր Երկրի զորամասերից մեկում ծառայելու որպես շարքային զինվոր: Շավեդդինովը ծառայել է մեկ տարի, ապա տուն վերադարձել 2020 թվականի վերջին: 
Ալեքսանդր Գուդն այժմ «անժամկետ ուղևորության» մեջ է Հայաստանում և չի պատրաստվում վերադառնալ: Ավելի վաղ, ձերբակալվել էր «Ազատական» կուսակցության անդամ, «Քաղաքացիական հասարակության» նախագահ Միխայիլ Սվետովը: Նրան մեղադրանք է առաջադրվել հունվարին Ալեքսեյ Նավալնուն աջակցող ակցիային մասնակցելու կոչերը  հրապարակման համար: 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular