ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (ապրիլի 29)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Պարի համաշխարհային օր, Դանիա՝ Թագուհու ծննդյան օր,  Ճապոնիա՝ Սյովայի օր, Ղրղզստան՝ Բիշքեկ քաղաքի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

239 – ծնվել է եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը։
1970 – ծնվել է ծագումով հայ, ամերիկացի ճանաչված թենիսիստ Անդրե Աղասին։
2005 - հիմնադրվել է Հայ սլավոնական համալսարանը;
2010 - ձայների 12 կողմ, 8 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ Իսրայելի խորհրդարանը՝ Կնեսետը, կողմ է արտահայտվել Հայոց ցեղասպանության հարցը խորհրդարանի օրակարգ ընդգրկելու մասին օրինագծին։
2012 - իրավապահները Մաշտոցի այգուց ոստիկանության Կենտրոնի բաժին են տարել բնապահպան վեց ակտիվիսնտերի և ապամոնտաժող բրիգադի մեկ անդամի, այգում լարված իրավիճակ է ստեղծվել՝ ապամոտնաժող բրիգադի անդամների և բնապահպան ակտիվիստների միջև։
2015 - Ղարաբաղի Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ծրագրի շրջանակներում Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղում առաջին անգամ կազմակերպել է «Ժենգյալով հացի» փառատոն: 
2018 - «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում անց կացված հանրահավաքում հայտարարել է, որ պատրաստ է ստանձնել Հայաստանի վարչապետի պաշտոնը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

998 - Սուրբ Հռոմեական կայսրության կայսր Օտտոն 3-րդի հրամանով մահապատժի է ենթարկվել Հռոմի պապի դեմ ապստամբություն կազմակերպած պատրիկ Հովհան Կրեսցենցին։
1429 - Հարյուրամյա պատերազմի ժամանակ ժաննա դը Արկի ղեկավարած ֆրանսիական բանակը մտել է պաշարված Օռլեան քաղաք։
1627 - Ֆրանսիայի կարդինալ Ռիշելյեի հրամանով ստեղծվել է Հարյուր Ակցիոներների ընկերությունը, որը սկսել է զբաղվել Կանադայի հետազոտությամբ և գաղութացմամբ։
1770 - անգլիացի կապիտան Ջեյմս Կուկը առաջին անգամ ափ է իջել Ավստրալիայում։
1818 – ծնվել է Ռուսաստանի կայսր Ալեքսանդր 2-րդը։
1854 - գերմանական «Favourite» առագաստանավը, բախվելով ամերիկյան «Hespera» նավի հետ, խորտակվել է, որի արդյունքում զոհվել է 201 մարդ։
1863 - Ռուսաստանում օրենքով մասնակիորեն արգելվել են մարմնական պատիժները։
1882 – Բեռլինում բացվել է աշխարհում առաջին տրոլեյբուսային գիծը, որը ստեղծել է  «Siemens & Halske»՝ ներկայումս «Siemens» ընկերությունը։
1884 – Օքսֆորդի համալսարանը թույլատրել է կանանց ևս մասնակցել քննություններին։
1897 – անգլիացի գիտնական Ջոզեֆ Թոմփսոնը Լոնդոնի թագավորական ընկերությանն է ներկայացրել իր կողմից հայտնաբերած էլեկտրոնը։
1907 – ծնվել է ամերիկացի ռեժիսոր Ֆրեդ Ցինեմանը։
1913 - ԱՄՆ ներգաղթած շվեդացի ինժեներ-էլեկտրիկ Գիդեոն Սունդբեկը արտոնագրել է իր հայտնագործությունը, որը ներկայումս հայտնի է կայծակաճարմանդ անունով։
1923 - կազմավորվել է «Վսեվոբուչի» փորձացուցադրական բանակային թիմը՝ ապագա ԲԿՄԱ-ն։
1933 – ֆուտբոլի Անգլիայի գավաթի եզրափակիչ Էվերթոն - Մանչեսթեր Սիթի հանդիպման ժամանակ, առաջին անգամ ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել համարներ ունեցող մարզաշապիկներով։
1935 - բրիտանական ճանապարհներին առաջին անգամ հայտնվել են «կատվի աչք» տիպի լուսանդրադարձիչները, որը մեկ տարի առաջ ստեղծել էր Յորքշիրցի գյուտարար Պերսի Շոն։ 
1941 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական բանակի ճնշման տակ Հունաստանից էվակուացվել է անգլիական էքսպեդիցիոն կորպուսը։

1945 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դաշնակիցները ազատագրել են Դախաու համակենտրոնացման ճամբարը։
1957 – ծնվել է անգլիացի դերասան, Օսկարի եռակի դափնեկիր Դանիել Դեյ-Լուիսը։
1961 - վիրաբույժ Լեոնիդ Ռոգոզովը հաջողությամբ իրկանացրել է ապպենդէկտոմիա վիրահատություն իր վրա:
1974 – ծնվել է ինդոնեզիական ծագումով ֆրանսիացի երգչուհի-երգահան Անգգուն։

1980 – վախճանվել է անգլիացի նշանավոր ռեժիսոր Ալֆրեդ Հիչքոքը։
1982 - Չինաստանի բնակչությունը գերազանցել է մեկ միլիարդը։
1986 - Լոս-Անջելոսի կենտրոնական գրադարանում հրդեհ է բռնկվել, որի արդյունքում ոչնչացել է մոտ 350 հազար գիրք։
1991– Բանգլադեշում փոթորիկի հետևանքով զոհվել է մոտ 138000 մարդ։
1993 - Անգլիայի թագուհի Ելիզավետա 2-րդը հայտարարել է, որ Բուկինհեմյան պալատը առաջին անգամ կբացվի զբոսաշրջիկների համար, իսկ տոմսերի վաճառքից առաջացած գումարը կօգտագործվի հրդեհից վնասված  Վինձորի պալատի վերանորոգման համար։
2011 – Ուեստմինստերյան աբբայությունում տեղի է ունեցել Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանյաց հանդեսը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular