ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դուք տեսե՞լ եք այսքան արկածախնդիր, անհավասարակշիռ, ստախոս երկրի ղեկավար

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հիշո՞ւմ եք, երբ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը սահմանադրական փոփոխությունների չստացված հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում մետրոյում «հպարտ քաղաքացու անձնագիր»-բուկլետ տվեց մի աղջկա, որը պատռեց այդ բուկլետն ու, քաղաքավարի ասած, վերադարձրեց Փաշինյանին: Ի դեպ, այդ օրը մի քանի շատ կարևոր արձանագրումներ եղան։ Եթե այդ աղջիկը պատռեր այդ բուկլետը, դիցուք, դրանից մեկ տարի առաջ, ապա մետրոյի ժողովուրդը չեմ պատկերացնում, թե ինչ կաներ այդ աղջկան, իսկ այդ օրը ոչ ոք նույնիսկ չնախատեց աղջկան, ավելին՝ նույնիսկ մի քանիսը գոհունակությամբ ժպտում էին: Միայն սոցցանցերում մի քիչ «հոշոտեցին» նրան, հասկանալի է՝ ովքեր:

Նույնանման դրվագներ էին հոգևորականի կողմից Նիկոլ Փաշինյանի ձեռքը օդում թողնելը, զոհված զինծառայողի բարեկամի կողմից գերեզմանին ծաղիկներ դնելու արգելումը և, վերջապես, Փաշինյանի սյունիքյան վերջին տապալված արշավանքը։ Սրանք դրվագներ են, սոսկ դրվագներ, որոնք, սակայն, որոշակի եզրահանգումների տեղիք են տալիս: Եվ ուրեմն, որո՞նք են այդ արձանագրումները։ Նախ՝ այնպես չէ, որ այս երեք տարվա ընթացքում հասարակությունը հլու-հնազանդ կուլ է տվել Նիկոլի արկածները, ուրիշ խնդիր, որ դեմ առ դեմ բողոք արտահայտել են հատուկենտ մարդիկ։ Ես սա օրինաչափ եմ համարում, քանի որ նախ՝ մեր ժողովուրդը չափազանց կոռեկտ ու տոլերանտ է, և բոլորը չէ, որ կարող են կանգնել երկրի ղեկավարի դեմ ու ասել այն, ինչ մտածում են։ Սակայն այս դրվագները լավագույն ինդիկատորն են, թե ինչ է մտածում հասարակության մի մեծ շերտ Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության մասին։ Հաջորդ արձանագրումն այն է, որ հասարակության մեծ մասը միայն հիմա է հասկանում, որ Հայաստանն արդեն 3 տարի ղեկավար չունի։

Մետրոյի աղջիկը ավելի վաղ էր հասկացել, հոգևորականը, զոհվածի հարազատը՝ մի փոքր ավելի ուշ: Կամ գուցե ավելի շուտ, բայց ի ցույց դնելու պատճառ և առիթ չէր եղել։ Այո, թեպետ պարադոքսալ է թվում, բայց մենք երեք տարի շարունակ չէինք հասկանում, իսկ շատերը չէին ուզում հասկանալ, որ Հայաստանը ղեկավար չունի։ Հարյուր հազարավոր մարդիկ էյֆորիայի տակ փողոցից իշխանության գահին նստեցրին մի մարդու, որն իր կյանքում եղել է ոչ լիարժեք ուսանող, կիսատ լրագրող ու խմբագիր, կիսատ պատգամավոր, վերջապես մարդ, որը չդարձավ պետության ղեկավար։ Դուք տեսե՞լ եք այսքան արկածախնդիր, անհավասարակշիռ, ստախոս երկրի ղեկավար։ Կարո՞ղ է ղեկավարը 30 տարի շատ թե քիչ, լավ թե վատ կառուցած երկրի բանակը գիտակցաբար տանել ոչնչացնելու, համավարակի ամենապիկ ժամանակահատվածում Այո-ի քարոզարշավ անել, անխտիր, առանց բացառության փչացնել բոլոր գործընկեր պետությունների հետ հարաբերությունները, կազմաքանդել տնտեսությունը, պետական ինստիտուտները, ամենուր տարածել թշնամանք, ատելություն, սուտ ու կեղծիք։

Մենք այս երեք տարին չենք ունեցել երկրի ղեկավար, մենք այդպես էլ չունեցանք երկրի 4-րդ ղեկավարը։ Դա նույնիսկ գիտեր ինքը՝ Նիկոլը, դրա համար, բացի քանդելուց ու ավերելուց, ուրիշ ոչինչ չէր անում, ոչ մի բանի համար պատասխանատվություն չէր ստանձնում: Հետևաբար ֆարս է նաև նրա հրաժարականը։ Ո՞ր պաշտոնից է նա հրաժարական տվել։ Երկրի ղեկավարի՞։ Ամենևին։ Նա հրաժարական է տվել պարտության սիմվոլի, մերկ թագավորի «պաշտոնից», բայց մի նպատակով՝ առաջիկա ընտրություններում իր հանցակիցը դարձնելու հազարավոր մարդկանց, երկրի կործանման պատասխանատվությունը ուրիշների վրա դնելու, միակ ատելին ու մերժվածը չլինելու համար։ Կարծում եմ՝ նրան էլ է հետաքրքիր, թե Հայաստանում քանի՞ մարդ կա, ով պատրաստ է իր հետ կրել ազգային աղետի, ամոթի և նվաստացման բեռն ու պատասխանատվությունը։ Արձանագրենք. առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են։ Ընտրություններ՝ արդեն Հայաստանի Հանրապետության իրական ղեկավարի պաշտոնի համար։

Պարտության սիմվոլը, որքան էլ անբնական, հակաքաղաքագիտական ու հակաբարոյական է, ևս հայտ է ներկայացրել։ Բնականաբար, արդեն երկրորդ անգամ օգտագործելու է իր «զինանոցում» մշտապես առկա էժան պոպուլիզմը, դարակներում պահած քրեական գործերը, տիրաժավորած ստերը։ Մի խոսքով... Ամփոփենք՝ ավելի պարզ ընտրություն Հայաստանում երբևէ չի եղել։ Կա՛մ դու ընտրում ես այսուհետ ևս ամեն օր պատառ-պատառ պարտվելու ճանապարհը, կա՛մ ընտրում ես համազգային աղետից արժանապատվորեն մեջքդ ուղղելու և այս արևի տակ ապագա ունենալու ճանապարհը։ Ուրիշ ընտրություն չկա։ Հունիսի 20-ը մեր օրացույցում չի կարող դառնալ ամոթի ևս մեկ օր: Մեր հասարակությունը, վստահ եմ, դեռ այնքան արժանապատվություն ունի, որ վերջնականապես փակի նիկոլիզմի ամոթալի էջը, իսկ Նիկոլն ու նրա նման որևէ մեկն այլևս Հայաստանի ղեկավար չի լինի:

Անի Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular