ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամեն մեկն իր «թիրախն» է ունենալու. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Առաջիկա ընտրությունների քարոզարշավի առումով Նիկոլ Փաշինյանը, «ոտուձեռ ընկած», մեխանիզմներ է մշակում: Նախ, իշխող ուժը, ըստ տեղեկությունների, զբաղվելու է բացառապես հակաքարոզչությամբ: Քանի որ հնարավոր ու անհնար ամեն ինչ ձախողել են, խոստումները չեն կատարել, ներկայանալու ոչինչ չունեն: Ուստի պիտի քար նետեն այլոց «բոստանը», հատկապես նախկինների: Սակայն Փաշինյանը սրանով չի բավարարվի:

«Փաստ» թերթի տեղեկություններով, նա ընտրարշավի է գործուղելու մի քանի կեղծ ընդդիմադիր միավորներ՝ պայքարելու այն իրական ընդդիմադիր ուժերի դեմ, որոնցից շոշափելի վտանգ է զգում: Ընդ որում, այդ միավորներից յուրաքանչյուրն իր հստակ «թիրախն» է ունենալու: Օրինակ՝ արևմտյան ֆինանսավորմամբ ու ընդգծված արևմտյան կողմնորոշում ունեցող որոշ մարդ-կուսակցություններ «գործուղվելու» են բացառապես Ռոբերտ Քոչարյանի դեմ հակաքարոզչություն իրականացնելու համար. առավոտյան քնից արթնանալուց հետո՝ մի հայտարարություն կամ հրապարակում երկրորդ նախագահի դեմ, հետո օրվա ընթացքում ռեժիմով՝ նույնը, քնելուց առաջ մի հատ էլ՝ «կանտրոլնի», իհարկե, ժողովրդական լեզվով ասած, ձեռքի հետ էլ «շառ անելով»: Ի դեպ այս միրավորներն այսօր արդեն զբաղված են դրանով:

Ընդ որում, նրանք արդեն իսկ շրջում են բնակավայրերով, 4-5 հոգով գնում են հանդիպումների, որոնց մասնակցում են իրենցից քիչ մարդիկ: Նրանք «մատի փաթաթան» են դարձնելու նաև Մարտի 1-ի թեման, որը նրանց համար միշտ եղել է հացուջրի միջոց: Հավելենք, որ Փաշինյանը հիմա մտածում է այդ միավորներից գոնե 2-3 դաշինք ձևավորելու հնարավորության մասին, որ համ իր ցանկությունները կատարվեն, համ էլ արևմտյան հայտնի «կենտրոնները» գոհ մնան:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular