ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայդենը չփորձեց մեղքը բարդել Թուրքիայի վրա, երբ խոսեց Հայոց ցեղասպանության մասին. ԱՄՆ պետքարտուղար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չփորձեց մեղքը բարդել Թուրքիայի վրա, երբ խոսեց Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության մասին: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը օտարերկրյա լրագրողների հետ առցանց հանդիպման ժամանակ. փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ինչպես նշել է նախագահը, հիշատակի օրը նշելու ցանկությունը նպատակ ունի հարգել զոհերի հիշատակը, ոչ թե մեղադրել [որևէ մեկին-խմբ.]:  Եվ, իհարկե, մեր ուշադրության կենտրոնում Օսմանյան կայսրության իրադարձություններն էին »,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Նա նաև նշել է, որ Միացյալ Նահանգները կոչ է անում Թուրքիային և նրա օտարերկրյա դաշնակիցներին ու գործընկերներին հրաժարվել ռուսական զենքի և ռազմատեխնիկայի հետագա գնումներից՝ նախազգուշացնելով, որ նման գործարքները կարող են ենթարկվել ԱՄՆ միակողմանի պատժամիջոցների:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular